ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Ֆրեսկո» փառատոնը կմեկնարկի Տավուշի Բերդավան համայնքից

Օգոստոսի 12, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և օժանդակությամբ:

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի շրջանակում փառատոնի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:

Տեղեկացնենք, որ այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 4000 հայտ՝ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ՝ 43 երկրից: Նախատեսվում է հյուրընկալել միջազգային անվանի կինոգործիչների, արվետագետների, որոնք մեծ ներդրում ունեն հասարակական և մշակութային կյանքում: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive.» խորագրով:

Փառատոնի շրջանակում կստեղծվի մշակութային հարթակ, որում հանդես կգան հայաստանյան և արտասահմանյան հայտնի և հանրությանը քիչ ծանոթ ստեղծագործ անհատներ ու խմբեր, որոնք «առանց տոմսի» օրեր շարունակ կդառնան հանդիսատեսի առօրյայի անբաժան մասը: «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի հանդիսատեսի՝ դասականից մինչև ժողովրդական:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ալեքսեյ Արխիպովսկու (Ռուսաստան) բացօթյա համերգը. նա համարվում է «Բալալայկայի Պագանինի», «Երեք լարերի հանճարը», աշխարհում ռուսական երաժշտության սուրհանդակներից մեկը, ժողովրդական գործիքի հնարավորությունների մասին պատկերացումները մեկընդմիշտ փոխած վիրտուոզ:

Տեղեկացնենք, որ «Ֆրեսկոն» առանձնակի կարևորում է խոցելի խմբերի հետ աշխատանքը: Փառատոնի շրջանակում հանդես կգա նաև «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտեի» համառուսաստանյան միության հասարակական միավորման գործադիր տնօրեն, անվասայլակներով սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Նատալյա Կրելը: Նա կանցկացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց՝ սոցիալ - մշակութային գործիչների համար:

2021 թվականի «Ֆրեսկո» փառատոնը նախապատրաստելիս հաշվի է առնվել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրությանը մոտիվացնող, ոգևորող, զինվորներին մեծարող միջոցառումներով՝ համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, մարզային ծրագրեր, մոտիվացիոն հանդիպումներ:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8–րդ միջազգային փառատոնի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)