Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր բաց քննարկում երիտասարդների ներուժի, հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ:
Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, մասնակցել են ավելի քան 150 երիտասարդներ և խոսնակ-փորձագետներ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է երիտասարդներին տոնի կապակցությամբ, մաղթել խաղաղ երկինք և հզոր երկիր՝ նրանց կոչելով հասարակության ամենազորեղ ուժը, հավատը և ապագան։
«Երիտասարդությունը տարիք չէ, էություն է, բովանդակություն, մտածելակերպ և պատրաստակամություն։
Այս առումով երիտասարդների ուսերին են դրված պետության խնդիրները, ապագայի կերտման պատասխանատվությունը,- ասել է Վ. Դումանյանը և հավելել,- վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը շեղել են կյանքի բնականոն հունը։ Պատերազմի հիմնական ծանրությունն իրենց վրա կրեցին մեր երիտասարդները, և այժմ համատեղ ուժերով ամեն ինչ պետք է անենք նրանց բնականոն կյանք վերադարձնելու և զարգացման ուղով առաջ գնալու համար»։
Երիտասարդներին հայերենով շնորհավորել է նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։ «Աշխարհում այսօր մեծ փոփոխություններն իրականացնում են հենց երիտասարդները, և ապագայի խնդիրը լուծելի է միայն նրանց հետ համատեղ ջանքերով»,- ասել է նա։ Որպես հարց-մարտահրավեր՝ Շարփը դիմել է երիտասարդներին. «Որո՞նք են այն երազանքներն ու փոփոխությունները, որ կցանկանայիք իրականացնել ձեր կյանքում, ձեր շրջապատում: ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել և կյանքի կոչել ձեր գաղափարները։ Մենք հավատում ենք երիտասարդության ուժին»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ամփոփիչ խոսքում կարևորել է երիտասարդների հետ շփումների ակտիվացումը` նշելով, որ այն կարևոր է պետական քաղաքականությունը փաստահենք դարձնելու առումով: «Ձեզ լսելը շատ հետաքրքիր էր, որովհետև դուք առաջ եք քաշում առաջին հայացքից պարզ, սակայն իրականում շատ կարևոր հարցեր: Պետությունը բոլոր մակարդակներում ունի հստակ անելիքներ: Մենք փորձում ենք պետական քաղաքականությունը դարձնել առավել մասնակցային, և այս առումով հանրային կյանքում երիտասարդների նախաձեռնողականությունը և նախանձախնդրությունը շատ կարևոր են միջավայրը փոխելու և ավելի լավը դարձնելու ճանապարհին»,- նշել է փոխնախարարը:
Պարենից մինչև կրթություն. բաց քննարկում կարևորի մասին
«Ակվարիում» ձևաչափով քննարկման ժամանակ չորս խոսնակ-փորձագետներն անդրադարձել են երիտասարդության առաջնային խնդիրներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը խոսել է համաշխարհային պարենային անվտանգության մասին: «Պարենային համակարգի մասին տեղեկատվությունը կրթություն է, դաստիարակություն, սննդակարգ, մասնագիտական կրթություն, ինչպես նաև տնտեսության ճյուղ, որն ամենամեծերից է ամբողջ աշխարհում»,- նշել է Արման Խոջոյանը` ընդգծելով, որ պատահական չէ, որ ՄԱԿ-ն այս տարի երիտասարդության միջազգային օրվա համար ընտրել է «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը՝ հանուն մարդու և մոլորակի առողջության» խորագիրը:
Դպրոցը պետք է ստեղծագործի. այլընտրանքի կարևորության մասին
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի ելույթը «Նորարար գիտություն և ալտերնատիվ կրթություն» թեմայով էր: «Այլընտրանքային կրթությունը մոտ ապագայում դառնալու է համընդհանուր կրթության բաղադրիչ,- նշել է Ա. Փախչանյանը և շարունակել,- կրթության ոլորտում շատ արագ որևէ փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ, քանի որ այն ամենապահպանողական համակարգերից է: Մենք ապրում ենք արագ և անընդհատ փոփոխվող իրականության մեջ և այլընտրանքի հնարավորություն պետք է տալ բոլոր դպրոցներին»: Բանախոսի համոզմամբ` դպրոցը պետք է ստեղծագործի, և դա որպես գլխավոր սկզբունք ամրագրված է կրթության բարեփոխումների բոլոր փաստաթղթերում, մասնավորապես հանրակրթության պետական նոր չափորոշչում, որը սեպտեմբերից կփորձարկվի Տավուշի մարզում: Նա նաև նշել է, որ նոր չափորոշչով պետությունը կարևորել է այլընտրանքային կրթությունը, որի հաջողված օրինակները, ինչպիսին են «Արմաթ» լաբորատորիաները, արդեն լայն տարածում են գտնում: 7-րդ դասարանից ներմուծվում է նախագծային կրթության գաղափարը, որի հիմքում հետազոտական մոտեցումն է:
Գործատուն գնահատում է մոտիվացիան և հմտությունը
«Macro Lab» կազմակերպության հիմնադիր Մայիս Մարգարյանն անդրադարձել է երիտասարդների հավասարաչափ սոցիալական զարգացմանը` նշելով, որ մարզային և մայրաքաղաքային համաչափության խնդիրն ավելի շատ հոգեբանական է: «Անհամաչափ զարգացման խնդիրն առաջին հերթին ձեր գլխում է, եթե կարողանաք այն հաղթահարել, բոլոր խնդիրները շատ արագ կլուծվեն»,-համոզմունք է հայտնել նա:
«Cascade People & Business»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը երիտասարդության զբաղվածություն խնդրի մասին խոսելիս բարձրացրել է բուհից մինչև գործատու շղթայի խնդիրները: «Գործատուն գնահատում է ոչ թե բուհի տված կամ չտված գիտելիքը, այլ մոտիվացիան և հմտությունը: Հետևաբար, պետք է ձեռք բերել արժեքների ստեղծմանը նպաստող կարողություններ` լեզուների իմացություն, համակարգչային և տեխնոլոգիական հմտություններ և այլն: Հաջողակ լինելու համար սովորելու և ինքնազարգացման կարողությունն ամենամեծ նշանակությունն ունի»,- նշել է նա:
Բաց քննարկման ընթացքում երիտասարդները խոսնակներին ուղղել են տարբեր հարցեր կրթության բարելավման, հանրային ակտիվության, նորարական նախաձեռնությունների մասին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ