ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Հովհաննես Շարամբեյան-95. մեր Վանիկը» հոբելյանական միջոցառումների շարքը

Օգոստոսի 18, 2021
Մշակութային լուրեր

Այս տարի հայ ժողովրդական մշակույթի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նվիրյալի` Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 95-ամյակն է։ Հոբելյանական տարվա շրջանակում «Հովհաննես Շարամբեյան-95. մեր Վանիկը» միջոցառումների շարքը մեկնարկել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում օգոստոսի 17-ին:

Առաջին միջոցառումը կրում է «Հացին երգը» խորագիրը, քանի որ Դանիել Վարուժանի համանուն ժողովածուն մշտապես ոգեշնչել է էթնիկ մշակույթի մեծ նվիրյալ Հովհաննես Շարամբեյանին։ Նա մեծ արժեք է համարել հացի թխման արարողակարգը՝ որպես մեծ խորհուրդ պարունակող ծես: Այս համատեքստում վերարժևորելով նրա գաղափարներն ու մտահղացումները՝ «Ակունք» ազգագրական համույթը հանդես է եկել հացի ստեղծումն արտացոլող ցուցադրական ելույթով: Թանգարանի հարակից տարածքում կազմակերպվել է նաև ժողովրդական վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իրականացրել են «Նվիրյալը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են արվեստագետի գեղանկարները, լուսանկարները, անձնական իրերը, Շարամբեյան գեղանկարչի ու ժողովրդական արվեստների նվիրյալի կյանքը: Հոբելյանական միջոցառումներն իրականացվելու են մինչև տարեվերջ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)