ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը:
Առաջարկվող նախագծով նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգի փորձարկում: Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է: Մասնավորապես, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինվել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններով (միասնական, ներբուհական):
Կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների (մոդուլների) ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության սահմանած կարգով կրեդիտն ընդունելու դեպքում: Կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ փոխադարձ պայմանագրերի հիման վրա: Նախագծով սահմանված են նաև կրեդիտների չափման, հաշվառման և փոխանցման գործընթացները։
Կրեդիտների չափումը
Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում կրեդիտը սովորողին տրվում է տվյալ առարկայի չափորոշչով սահմանված վերջնարդյունքների՝ առնվազն չորս միավոր գնահատումից հետո: Կրեդիտը տրվում է, եթե առարկայական դասընթացը (մոդուլը) կրթական ծրագրի առանձին մաս է` մեկ ուսումնական տարի (առանձին դեպքերում՝ կիսամյակ) տևողությամբ, իսկ վերջնարդյունքը պարտադիր գնահատված է: Դասընթացները (կրթական մոդուլները) ներառում են չափորոշչով սահմանված պարտադիր և դպրոցական բաղադրիչները: Դպրոցական բաղադրիչի դասընթացներն առաջարկվող ցանկից ընտրում է սովորողը, իսկ դրանց յուրացման տևողությունը կարող է լինել ինչպես ամրագրված, այնպես էլ ազատ։
Կրթական արդյունքների ձեռքբերումը հաստատվում է տարեկան գնահատականների կամ փոխադրական և ավարտական քննությունների, ինչպես նաև արտաքին գնահատման միջոցով:
Կրեդիտի հաշվառումը
Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում, ուսումնական ամբողջական աշխատածավալը 105 կրեդիտ է։ Մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 34 ժամ ուսումնական բեռնվածությանը, որը ներառում է դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։
Սովորողը մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 35 կրեդիտ։
Ակադեմիական տեղեկագիր
Սովորողի կրեդիտները, ստացած գնահատականները, ուսումնական բեռնվածության ծավալը և կրթական ձեռքբերումների որակն արտացոլվում է ակադեմիական տեղեկագրում: Յուրաքանչյուր սովորողի համար տեղեկագիրը վարում է դպրոցը 10-րդ դասարան ընդունվելու պահից սկսած: Ակադեմիական տեղեկագրում նշվում են կրեդիտների գումարային քանակը, գնահատված կրեդիտների քանակը, վարկանիշային միավորները, միջին որակական գնահատականը (ՄՈԳ): Դպրոցը պարտավոր է սահմանված կարգով սովորողին տրամադրել նրա ակադեմիական տեղեկագիրը: Կրեդիտները կարող են փոխանցվել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնող մեկ ուսումնական հաստատությունից մյուսին: Այլ աստիճանի կամ կրթական այլ ծրագիր իրականացնող հաստատությունների միջև կրեդիտները փոխանցվում են երկու հաստատությունների համաձայնությամբ` սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա:
Կրեդիտները փոխանցելու պայմանները
Կրեդիտների փոխանցումը 10-12-րդ դասարաններից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կատարվում է հետևյալ պայմաններով.
Կրեդիտային համակարգի ներդրման փուլերը
Կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքները կրեդիտների միջոցով չափելու, հաշվառելու և փոխանցելու համակարգ` երկու փուլերով:
Առաջին փուլը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից սկսած և կտևի 2 տարի: Համակարգն այս փուլում կներդրվի Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող ավագ դպրոցներում և Տավուշի մարզում:
Երկրորդ փուլում` 2024-2025 ուսումնական տարվանից սկսած կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանարապետությունում՝ առաջին փուլի արդյունքների վերլուծությունից և դրանից բխող լրամշակումներից հետո:
Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է մասնագիտական հիմնավոր կարծիքների և առաջարկների վրա հիմնված շահագրգիռ քննարկում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Պարզաբանումներ
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը:Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները: Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ: Այդ առումով դասի հաջող սկիզբը…
Տառուսուցումը առաջին կարևոր քայլն է ընթերցանության ու գրագիտության զարգացման գործընթացում: Այն պետք է լինի հետաքրքիր, դինամիկ և ներգրավող, որպեսզի երեխաները հեշտությամբ ընկալեն ու հիշեն տառերը: Խաղային մեթոդները հնարավորություն են տալիս…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ