ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շախմատը գիտություն է, արվեստ և սպորտ

Դեկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. նոյեմբերի 14-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կազմակերպվեց ՀՀ շախմատի դպրոցականների 11-րդ օլիմպիադայի դպրոցական փուլը:

Մինչ մրցույթի սկսվելը Vբ դասարանի աշակերտների կողմից անցկացվեց փոքրիկ միջոցառում՝ «Շախմատը գիտություն է, արվեստ և սպորտ» խորագրով: Ամենուրեք զգացվում էր շախմատի շունչը՝ և՛ ձևավորման, և՛ երեխաների հանդերձանքի մեջ: Միջոցառման ընթացքում նշվեց, թե որքան մեծ տեղ է զբաղեցնում շախմատը մեր կյանքում: Հիշատակվեցին մեր բոլոր այն շախմատիստների անունները, ովքեր փառավոր էջ են բացել շախմատի պատմության մեջ:

Սև ու սպիտակ «թագավորների» ու «թագուհիների» պարով էլ ավարտվեց միջոցառումը:

Օլիմպիադային մասնակցում էին դպրոցի III-VIII դասարանների աշակերտները՝ 32 տղա և 20 աղջիկ: Մրցանակային տեղերը գրավեցին և համաքաղաքային մրցույթին մասնակցելու համար դպրոցի թիմում ընդգրկվեցին VIIա դասարանի աշակերտ Արեն Խառատյանը, VIIբ դասարանի աշակերտուհի Մարինե Ռաֆաելյանը և VIբ դասարանի աշակերտ Արթուր Միրզախանյանը: