ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

18 մենթոր դպրոցները, որոնք սեպտեմբերից կիրականացնեն էլեկտրոնային դասեր

Օգոստոսի 24, 2021

«E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս:

Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 18 դպրոցներն իրենց մասնագիտական ներուժով ապահովելու են մոտ 101 դպրոցների առարկայական ուսուցիչների բացը: Աշակերտներն էլեկտրոնային դասերին կմասնակցեն իրենց դպրոցից` այդ նպատակով կահավորված դասարաններում` ուղիղ կապի միջոցով: Էլեկտրոնային եղանակով դասավանդող ուսուցչին տեղում աջակցություն կարող է ցուցաբերել ուսուցչի օգնականը` աշակերտների հետ միանալով էլեկտրոնային դասին: Երկու դպրոցները կցվել են` հաշվի առնելով տարածքով համեմատաբար մոտ լինելու սկզբունքը, քանի որ ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար նախատեսվում է նաև դասավանդող ուսուցչի անմիջական ներկայությունը դասապրոցեսին:

Ստորև ներկայացնում ենք մենթոր դպրոցների ցանկը, որոնք, համագործակցելով իրենց կցագրված դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր։

Երևան

Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
Գ․ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց
Երևանի թիվ 181 հիմնական դպրոց

ՀՀ Կոտայքի մարզ

Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց
Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց

ՀՀ Արարատի մարզ

Արտաշատի Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց
Վանաշենի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզ

Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց
Սևանի Խ․ Աբովյանի անվան դպրոց

ՀՀ Լոռու մարզ

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց
Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոց
Վանաձորի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա անվան թիվ 1 հիմնական դպրոց
Սպիտակի Ան․ Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոց
Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց

ՀՀ Շիրակի մարզ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
Գյումրու տնտեսագիտական վարժարան

ՀՀ Սյունիքի մարզ

Ա. Մարգարյանի անվան Կապանի թիվ 7 հիմնական դպրոց
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց

Ծրագրի իրականացման նպատակով մենթորական ցանցում ընդգրկված դպրոցներում դասավանդողների համար նախապես իրականացվել են էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման դասընթացներ:

«E-school Armenia» նախագիծը մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում ՀՀ կրթական համակարգում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` որոշվել է համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության հարցը ժամանակավոր լրացնելու նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)