ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություններ են կատարվել հաշվետվության և լիցենզիայի ներդիրի ձևերում

Օգոստոսի 26, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով՝ լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևերում կատարվել են փոփոխություններ, որոնցով լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների վերահսկողությունն արդյունավետ դարձնելու նպատակով ավելացել են մի շարք անհրաժեշտ պահանջներ:

Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հուլիսի 30-ի թիվ 57-Ն և թիվ 58-Ն հրամաններով՝ փոփոխություններ են կատարվել լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերում (2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 927-Ն հրաման) և լիցենզավորված անձանց կրթական ծրագրերով տրամադրվող լիցենզիայի ներդիրի ձևերում (2012 թվականի փետրվարի 10-ի թիվ 109-Ն հրաման): Հրամաններն ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 12-ին։

Լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններն այսուհետ պետք է լրացնել համաձայն հաստատված ձևաչափերի, որոնք կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ նախարարության էլ․ փոստին (secretariat@escs.am կամ info@escs.am):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)