ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ամփոփել է 2 տարվա գործունեությունը

Օգոստոսի 26, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ամփոփվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների երկու տարվա աշխատանքը Հայաստանի և Արցախի գյուղական դպրոցներում։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր գործունեությունը սկսել է 2013 թ.-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության (նախկինում՝ ՀՀ կրթության և գիտության) հետ համագործակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին մասնակցած և Հայաստանի, Արցախի համայնքների և համայնքներում կրթության զարգացմանը 2 տարի նվիրաբերած ուսուցիչներին ու ընդգծել. «Դուք բացառիկ առաքելություն եք իրականացրել, որն անչափ կարևոր է այն երեխաների կյանքում, որոնց հետ աշխատել եք: Այդպիսով դուք դարձել եք պետականաշինության, հանրային կյանքի զարգացման, մեր երկրի առաջընթացի առաջամարտիկները»:

Շնորհավորելով ողջ թիմին՝ փոխնախարարը նշել է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը կոչված է մարդկանց կյանքում փոփոխություն բերելու. փոխելով դպրոցը՝ կերպարանափոխվում է նաև համայնքը: Նա նաև հույս է հայտնել, որ առաջնորդ-ուսուցիչներից շատերը կշարունակեն կարիերան մանկավարժության ոլորտում:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն անդրադարձել է համավարակի և պատերազմի պայմաններում իրենց գործունեությանը՝ փաստելով. «Դժվարությունները ձեզ չկանգնեցրին ու ավելի մեծ հավատով շարունակեցիք ձեր գործը»:

Ուսուցիչ-առաջնորդների ավարտական միջոցառումը կոչվում էր «Նավասարդ»՝ որպես հայկական տոմարի առաջին ամիս: Անվանումը կրում էր նաև աշնանային բերքահավաքի տոնախմբությունների խորհուրդը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Նավասարդը հռչակել է իր բերքահավաքի տոն, իսկ բերքահավաքն այն բոլոր հնարավորություններն են, որոնք ուսուցիչ-առաջնորդների շնորհիվ ձեռք են բերել աշակերտները: Այսպիսով, ուսուցիչ-առաջնորդների 2 սերունդ՝ շուրջ 100 ուսուցիչ դարձել են շրջանավարտ-դեսպանների համայնքի անդամ:

Արդեն շրջանավարտ-դեսպան դարձած ուսուցիչները թեև կարոտով, բայց մեծ ոգևորվածությամբ էին խոսում Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում իրենց մանկավարժական գործունեության, աշակերտների հետ աշխատանքի, դրա կարևորության և առաջիկա անելիքների մասին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)