ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանին

Օգոստոսի 26, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ  կրթության,  գիտության,  մշակույթի  և  սպորտի  նախարար  Վահրամ  Դումանյանն  այսօր  Խաչատուր  Աբովյանի  անվան  հայկական  պետական  մանկավարժական  համալսարանի  ռեկտորատի  անդամներին  ներկայացրել  է  բուհի  ռեկտորի  ժամանակավոր  պաշտոնակատար,  աշխարհագրական  գիտությունների  դոկտոր,  պրոֆեսոր  Աշոտ  Խոեցյանին:  Հանդիպմանը  ներկա  է  եղել  նաև  ԿԳՄՍ  նախարարի  տեղակալ  Կարեն  Թռչունյանը:

ՀՊՄՀ  նախկին  ռեկտոր  Ռուբեն  Միրզախանյանի  պաշտոնավարման  ժամկետը  լրացել  է,  իսկ  Աշոտ  Խոեցյանի  նշանակումը  կատարվել  է  ՀՊՄՀ  կառավարման  ժամանակավոր  խորհրդի  որոշմամբ:  ԿԳՄՍ  նախարարը  շնորհակալություն  է  հայտնել  Ռուբեն  Միրզախանյանին  կատարած  աշխատանքի  համար  և  կարևորել  նրա  ներդրումը  բուհի  զարգացման  գործում:

«Աշոտ  Խոեցյանին  ներկայացնելու  կարիք  չկա,  նա  արդեն  երկար  տարիներ  է՝  աշխատում  է  ՀՊՄՀ-ում:  Ակնկալում  եմ,  որ  Ձեզ  նման  սկզբունքային  մասնագետը  կհաջողի  այս  պատասխանատու  պաշտոնում»,-  ասել  է  ԿԳՄՍ  նախարար  Վահրամ  Դումանյանը:

Ռեկտորի  նոր  պաշտոնակատար  Աշոտ  Խոեցյանը  շնորհակալություն  է  հայտնել  վստահության  համար  և  հավաստիացրել,  որ  կգործադրի  անհրաժեշտ  ջանքերը  ՀՊՄՀ  լավագույն  ավանդույթների  պահպանման  համար.  «Չափազանց  կարևորում  եմ  բուհի  ներկայիս  արդյունքների  և  բարոյահոգեբանական  մթնոլորտի  պահպանումը:  Սա  ինձ  համար  առաջնահերթ  խնդիր  եմ  համարում:  Համոզված  եմ՝  աշխատակազմի  հետ  նվիրված  աշխատանքի  արդյունքում  կպահպանենք  ՀՊՄՀ-ի՝  վերջին  տարիների  լավագույն  ավանդույթները  և  կքայլենք  ժամանակակից  կրթության  պահանջներին  համընթաց»:

Հանդիպման  ընթացքում  քննարկվել  են  նաև  ՀՊՄՀ  զարգացման  հեռանկարները,  բուհական  համակարգում  առկա  խնդիրները  և  դրանց  հնարավոր  լուծումները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)