ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամանորյա մաղթանքներ

Դեկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 19-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ամանորի տոնին: Տոնական շքեղ ձևավորումով զարդարված բեմը հենց սկզբից գրավեց հանդիսատեսին, իսկ աշակերտների բեմական խոսքը և վարպետությունը հիացմունք պատճառեցին բոլորին: Միջոցառումն սկսվեց տոնածառի մոտ Ամանորին սպասող երեխայի խոհերով, թե արդյոք Ձմեռ պապ կա՞: Եվ կատարվում է հրաշք, հայտնվում է Ձմեռ պապը և զրուցում երեխայի հետ:

Տոնական տրամադրություն ստեղծող երգով ու պարային բեմադրություններով բեմ բարձրացան 12բ դասարանի աշակերտնները և իրենց ելույթում ներկայացրին դպրոցի առորյան, հաջողություններն ու ձեռքբերումները, ուսուցիչներին ու համադասարանցիներին: Ամանորյա ուրախ միջոցառման ավարտին մասնակիցներն իրենց ջերմ բարեմաղթանքները հղեցին բոլորին՝ շնորհավորելով բոլոր ուսուցիչների և դպրոցականների Նոր տարին:

Բարեմաղթանքներին միացավ դպրոցի տնօրեն Ս. Թունյանը և նշեց, որ ամանորյա ուրախ տրամադրությունը և միջոցառման բովանդակալից ընթացքը անմոռաց  տպավորություն թողեցին դահլիճում գտնվող հանդիսատեսի մոտ:

Միջոցառումը պատրաստել էին բնագիտամաթեմատիկական հոսքի 12բ դասարանի աշակերտները և դասղեկ Ե.Մկրտչյանը:

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…