ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՈՒՀՀԳ կենտրոնը հավակնում է դառնալ բժշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր

Օգոստոսի 30, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց են կատարել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։

Վահրամ Դումանյանը և Անահիտ Ավանեսյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինհրապարակ:

Գերատեսչությունների ղեկավարները ծանոթացել են այս տարեսկզբին մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքին, հնարավորություններին, շրջել կենտրոնում:

Ծրագիրը ներկայացնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» վերծանելու է ուղեղի հիմնարար խնդիրները: Ըստ ռեկտորի՝ երեք խոշոր դրամաշնորհային ծրագրում հաղթելը պարտավորեցնում և նոր որակ է հաղորդում համալսարանում իրականացվող աշխատանքներին՝ հնարավորություն ընձեռելով ներկայանալի պահել Հայաստանի գիտական ներուժն աշխարհում:

Կառուցվող կենտրոնը հավակնում է դառնալ բժշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր, որտեղ երիտասարդ հետազոտողներն ու գիտնականները գիտական գործունեությամբ զբաղվելու և հետազոտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կունենան։

Կենտրոնը կառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Կենտրոնում մոլեկուլյար մակարդակով կհետազոտվեն Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը՝ ապահովելով համաշխարհային բոլոր միտումները։ Առանձին գործընթաց կկազմի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ուղեղի փոփոխությունների հետազոտությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)