ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դիրիժոր Կարեն Դուրգարյանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Օգոստոսի 31, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին:

Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն վստահություն է հայտնել, որ համագործակցության եզրերը սպառված չեն, և այն կշարունակվի նոր ձևաչափով՝ օպերային թատրոնում մաեստրոյի մասնագիտական և գործնական ներուժի կիրառմամբ:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մաեստրո Օրբելյանին այս տարիներին կատարած աշխատանքի և ներդրման համար: Մաեստրոն այն գործիչն է, ում գալով նոր գույն հաղորդվեց, և նոր բովանդակություն ձևավորվեց թատրոնում»,- ընդգծել է Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալն իր շնորհակալությունն է հայտնել նաև տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին և թատրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի սահմանափակումներով պայմանավորված և պատերազմի ժամանակ դրսևորած ակտիվության ու նախաձեռնողականության համար: Նախարարի տեղակալը նշել է նաև, որ այնուամենայնիվ բոլոր առավելություններով ու ձեռքբերումներով հանդերձ՝ թատրոնում առկա են խնդիրներ, և բավականին աշխատանք կա կատարելու լիարժեք արդյունքի հասնելու համար:

Արա Խզմալյանն օպերային թատրոնի անձնակազմին է ներկայացրել Կարեն Դուրգարյանին՝ շեշտելով, որ մաեստրոյի գործունեությունը մանրամասն ներկայացնելու կարիք չկա, քանի որ Կարեն Դուրգարյանը երկար տարիներ աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և շատ լավ տիրապետում է այս թատրոնի առանձնահատկություններին: Նախարարի տեղակալը շնորհավորել է Կարեն Դուրգարյանին կարևոր, սակայն բարդ և պատասխանատու կառույցը ղեկավարելու համար և մաղթել արգասաբեր աշխատանք:

«Կարեն Դուրգարյանն այս ամիսների ընթացքում կպաշտոնավարի որպես տնօրենի պաշտոնակատար: Առաջիկա ամիսների ընթացքում կձևակերպվեն բոլոր խնդիրները, առաջնահերթություններն ու քայլերի հաջորդականությունը: Անհրաժեշտ է ճիշտ գնահատել մասնագիտական ներուժը և խաղացանկային քաղաքականությունը՝ ըստ այդ ներուժի: Պետք է ունենալ այնպիսի նպատակային խաղացանկային քաղաքականություն, որը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև հստակ խնդիր է դրված նորանշանակ պաշտոնակատարի առջև՝ մոբիլիզացնել ոչ միայն օպերային թատրոնի ներսում առկա ստեղծագործական, այլև թատրոնից դուրս գտնվող ներուժը: Մենք ունենք վաստակաշատ անուններ, որոնց փորձը, գիտելիքն ու իմացությունն անպայման պետք է կիրառելի լինեն օպերային արվեստի առաջխաղացման գործում:

Պետք է ընդգծեմ, որ բավականին խիստ են մեր պահանջները պաշտոնակատարի հանդեպ, միևնույն ժամանակ գործադիր իշխանությունը լիարժեք և լիակատար աջակցություն է ցուցաբերելու մաեստրո Դուրգարյանին և թատրոնի կոլեկտիվին: Մենք աշխատելու ենք շատ սերտ, և քննարկվելու են բոլոր կարևոր խնդիրները»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել Կարեն Դուրգարյանին մասնագիտական և անձնական առաջնահերթություններ փոխելու արդյունքում օպերային թատրոնը ղեկավարելու համաձայնության համար:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմին և Կոնստանտին Օրբելյանին կատարած աշխատանքի և այս ընթացքում իրականացրած համագործակցության համար:

«Ինչ վերաբերում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, պետք է նշեմ, որ առաջարկվելու են աշխատանքային որոշակի ռիթմ և տեմպ, որովհետև օպերային թատրոնը մի կառույց է, որտեղ անհրաժեշտ է կարգ ու կանոն, հստակ աշխատանք և նվազագույնը 6 ամիս առաջ ունենալ հստակ խաղացանկ: Հուսով եմ, որ մեր համատեղ աշխատանքը կիրականացնենք բարձր արհեստավարժությամբ և ջերմ մթնոլորտում»,- ասել է թատրոնի նորանշանակ տնօրենի պաշտոնակատարը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)