ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սեպտեմբերի 1, 2021
Պաշտոնական

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ,

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքն ի նպաստ պետականաշինությանը, հայրենիքի հզորությանը ծառայեցնելու, աշխարհին պատշաճ ներկայանալու ժամանակն է: Մենք զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ ունենք՝ կրթությունը, կրթությամբ՝ հայրենասիրությունն ու աշխարհաճանաչությունը: Այժմ մենք կրթական ոլորտի բարեփոխումների փուլում ենք: Բարեփոխումներ, որոնք միտված են յուրաքանչյուր սովորողից հայրենասեր անհատի, օրինապահ քաղաքացու, արհեստավարժ մասնագետի կերտմանը. վստահ եմ՝ միասին կհաջողենք:

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, վերջին մեկ տարին սթափեցման, արժեքների վերանայման, մեր արածն ու անելիքը նորովի վերլուծելու դժվարին ճանապարհ էր: Սիրե՛ք կրթությունը, տասնապատկե՛ք ձեր կարողությունները, ձգտե՛ք ձեր ընտրած ոլորտում անել առավելագույնը: Թո՛ղ նոր ուսումնական տարին ձեզ տոգորի նոր հույսերով, ուսումնատենչ ոգով ու աննկուն ջանասիրությամբ, որպեսզի գիտելիքն ու իմացությունը, հոգևոր և բարոյական արժեքները շարունակաբար առանցքային և հիմնարար լինեն մեր ժողովրդի կյանքում:

Հարգարժա՛ն մանկավարժներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ դժվարին օրերը միասին հաղթահարելու, առկա մարտահրավերների առաջ չընկրկելու և բազմապատիկ նվիրումով աշխատելու համար: Պետությունը ձեր կարիքը շատ ունի. դուք եք մատաղ սերնդին, երիտասարդներին սիրելի դարձնում կրթությունն ու մշակույթը, արվեստն ու գիտությունը, արհեստն ու սպորտը: Այժմ՝ առավել քան երբևէ, մեկտեղե՛ք ձեր ջանքերը. յուրաքանչյուր ներդրում կարևոր է պետության զարգացման համար: Բարձր պատասխանատվությամբ իրականացնենք մեր առաքելությունը և կերտենք մեր երազած հայրենիքը:

Թո՛ղ նոր մեկնարկող ուսումնական տարին լինի լույսի և բարության ճանապարհ…

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)