ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Մարտիրոսյան․ «Լավ սովորեք, քանի որ կրթությունը բոլոր խնդիրների լուծման բանալին է»

Սեպտեմբերի 1, 2021
Պաշտոնական

Գիտելիքի օրն այսօր հանդիսավորությամբ նշել են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում։ Միջոցառմանը ներկա է եղել և բարձր դասարանցիներին ողջույնի խոսք ուղղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

«Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ, կրթական գործի կազմակերպիչներ և ծնողներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Որպես կրթության ոլորտը համակարգող պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ՝ թե՛ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, թե՛ նախարարի տեղակալներն իրենց աշխատանքային օրը սկսում են կրթական հաստատություններում՝ ամբողջ Հայաստանով մեկ։ Ինձ համար առանձնահատուկ ուրախություն և պատիվ է այդ օրը սկսել ձեզ հետ՝ Երևանի թիվ 139 ավագ դպրոցում, որը հայտնի է որպես անգլիական թեքումով դպրոց»,-ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ ուսումնական հաստատությունը կրթության կազմակերպման արդեն շուրջ կեսդարյա ավանդույթի կրողն է, իսկ վերջին մեկ տասնամյակում իր դերը կրթական համակարգում ամրապնդել է՝ որպես ավագ դպրոց։

Մեծ հաջողություններ մաղթելով աշակերտներին՝ Ա․ Մարտիրոսյանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում կրթությունը չի ավարտվում միայն կրթական տարբեր աստիճանների հասնելով:

«Ամենամեծ ձեռքբերումն այն կլինի, եթե դուք սովորեք, որ պետք է միշտ սովորել, քանի որ բոլորս շարունակաբար կատարելագործվելու կարիք ունենք։ Սիրելի՜ աշակերտներ, ուզում եմ քաջալերել ձեզ, որ դուք լավ սովորեք, քանի որ կրթությունը բոլոր խնդիրների լուծման բանալին է: Վերջին մեկ տարին, իհարկե, առանձնահատուկ էր մեր պետությանը և հասարակությանը պատուհասած փորձությունների առումով: Եվ եթե մենք ուզում ենք դիմակայել բոլոր այդ մարտահրավերներին, հաղթանակած դուրս գալ բոլոր փորձություններից, ապա ձեզ հետ միասին պետք է ունենանք ուժեղ, կիրթ, կարողունակ հասարակություն, իսկ դրա բանալին կրկին գիտելիքն է, կրկին դպրությունն է, կրկին կրթությունն է: Այս առումով ուզում եմ նշել, որ դուք սովորում եք առաջինը ձեզ համար, որ ավելի մրցունակ, պատասխանատու ու հաջողակ մարդ դառնաք և, իհարկե, լինեք հասարակության կարևոր մասնիկը, ինչպես նաև մեր երկրի առաջընթացի, մեր տնտեսության զարգացման ու պետության հետագա բարգավաճման ճանապարհի գործուն մասնակիցը»,- ասել է Ա․ Մարտիրոսյանը՝ հույս է հայտնելով, որ հոսքային դասարաններում սովորողները ճիշտ կկողմնորոշվեն ապագա մասնագիտության ընտրության հարցում և հաջողությամբ կընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություններ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր ելույթն ավարտել է անձնվեր աշխատանքի և առաքելությանը հավատարիմ լինելու համար դպրոցի ուսուցչական անձնակազմին և տնօրինությանն ուղղված երախտիքի խոսքով՝ արձանագրելով, որ մեր երկրում ուսուցչի աշխատանքը մեծ գնահատանքի է արժանի։

Թիվ 139 ավագ դպրոցի Հայոց լեզվի և գրականության մասնախմբի ղեկավար Հասմիկ Հեբոյանը նույնպես ողջունել ու բարի երթ է մաղթել աշակերտներին։ «Կրթության հազարամյա ավանդույթներով աչքի ընկնող մեր ժողովրդի կյանքում կրթությունն այն հզոր զենքն է, որով զինված յուրաքանչյուր քաղաքացի անպարտելի է, և այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու միակ միջոց գիտելիքն է։ Որդեգրելով ազգային այս դիմագիծը` մենք հաստատակամորեն պետք է առաջ շարժվենք»,-ասել է նա։

Տեղեկացնենք, որ թիվ 139 դպրոցի հոսքային դասարաններում այս տարի կսովորի շուրջ 430 աշակերտ․ հաստատությունը նախատեսված է 650 սովորողի համար։ Հումանիտար հոսքը ներառում է լեզվաբանական և պատմաիրավագիտական ուղղությունները, իսկ բնագիտական հոսքում ներառված են տնտեսագիտական, ֆիզմաթ և կենսաքիմիայի ճյուղերը։ Դպրոցում դասավանդում է շուրջ 4 տասնյակ ուսուցիչ։ Առաջիկա տարիներին պետական ծրագրով նախատեսվում է դպրոցը հիմնանորոգել։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)