ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները ստացել են աջակցություն

Սեպտեմբերի 2, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։

Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» միջոցառմանը (1500.0 հազ. դրամ` ֆլեյտայի ձեռքբերում, 4765.8 հազ. դրամ՝ լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերում), իսկ 973.3 հազ. դրամը՝ «Թատրոնների շենքերի ընթացիկ նորոգում» միջոցառմանը (մետաղական կոնստրուկցիաների պատրաստում):

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի Կամերային պետական թատրոնի հիմնական, փակ դահլիճն ունի օդափոխության խնդիր: Դահլիճում պատշաճ որակի օդափոխման համակարգի բացակայության հանգամանքը թատրոնի համար անհրաժեշտություն է առաջացրել գործարկել բացօթյա հարթակում ներկայացումների անցկացման ձևաչափը, ինչը թույլ կտա պահպանել ՀՀ առողջապահության նախարարության սահմանած սոցիալական հեռավորությունը և համավարակի կանխարգելման այլ կանոնները:

Թատրոնի լուսաձայնային սարքավորումների տեխնիկական հնարավորությունները ևս չեն համապատասխանում բացօթյա պայմաններում պատշաճ շահագործման համար: Հետևաբար, վերոնշյալ թատերական բացօթյա հարթակի համար լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերումը խիստ անհրաժեշտ է: Որոշման արդյունքում Երևանի Կամերային պետական թատրոնը 2021 թվականի սեպտեմբերին կարող է իրականացնել բացօթյա ներկայացումներ: Բացօթյա թատերական հրապարակը կդառնա երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրելի և նախընտրելի վայրերից մեկը՝ հետագայում ձևավորելով բարի ավանդույթ:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ունի երաժշտական գործիքների (մասնավորապես ֆլեյտայի խիստ պահանջ), առանց որոնց հնարավոր չէ ապահովել կատարողական և մասնագիտական լավ որակ: Ըստ այդմ՝ առաջացել է գործիքների ձեռքբերման անհրաժեշտություն: Որոշման արդյունքում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախումբը մասնագիտական և կատարողական որակի բարձրացման հնարավորություն կունենա:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)