ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արա Խզմալյան. «Սպենդիարյանն իր կենցաղով, առօրյայով, կեցվածքով եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում»

Սեպտեմբերի 6, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կազմակերպմամբ «Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում տեղի է ունեցել աննախադեպ բացօթյա համերգ:

Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպսիսկոպոս Աջապահյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, Երևանի և Գյումրու կրթական ու մշակութային հաստատությունների տնօրեններ, աշխատակիցներ, սպենդիարյանական արվեստի երկրպագուներ:

Փառատոնի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջույնի խոսքում նախ իր խոնարհումն է բերել վերջերս երկրային կյանքին հրաժեշտ տված կոմպոզիտոր, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն Վլադիլեն Բալյանի լուսավոր հիշատակին։

«Այսպիսի մշակութային միջոցառումները հանրային ինքնահաղթահարման ակցիաներ են, դրանով մենք գիտակցում ենք կյանքի շարունակականության անհրաժեշտությունը և պատասխանատվությունը մեր երեխաների ու միջավայրի առջև։ Հոբելյանը մշակութային արժեքի հռչակում է, առավել ևս Ալեքսանդր Սպենդիարյանի դեպքում, քանի որ դրա միջոցով եվրոպական դասական չափանիշները մուտք գործեցին Հայաստան և հիմք դարձան հայ դասական սիմֆոնիկ երաժշտության: Ավելին՝ Սպենդիարյանն իր կենցաղով, առօրյայով, կեցվածքով եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում և ապացույցը, որ եվրոպականը և արևելյանը, ազգայինը և միջազգայինը համակեցության մեջ են ու անհակասականորեն գոյակցող արժեքներ են»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Համերգին մասնակցել են անվանի երաժիշտներ՝ դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը, Մագդա Մկրտչյանը (նվագակցող՝ Վալերի Այվազյան), համաշխարհային բեմեր նվաճած պատանի երաժիշտներ Աիդա Ավանեսյանը (Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան), Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը, Դավիթ Բաբայանը («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ, գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան):

Համերգային ծրագրում հնչել են կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները: Ի դեպ, կայացել են պրեմիերաներ․ Սպենդիարյանի երկու ստեղծագործություն՝ «Գուշակուհին»՝ քառաձեռն դաշնամուրի համար, և «Ալմաստ» օպերայից «Ալմաստի պարը»՝ Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրմամբ, որոնք հնչել են համերգային առաջին կատարմամբ:

Համերգի ավարտին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը խորին շնորհակալություն է հայտնել համերգի մասնակից բոլոր երաժիշտներին, համերգի իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց ու կառույցներին:

«Թեպետ աշխարհի և Հայաստանի համար ծանրագույն այս ժամանակաշրջանում կազմակերպիչների համար հոգեբանորեն դժվար էր իրականացնել այս ծրագիրը, սակայն փառատոնի մարդաշատությունը, Հայաստանի տարբեր քաղաքներից համերգին մասնակցելու ժամանած մեր հայրենակիցները փաստում են, որ մեր ազգային իրական արժեքները կարևորելու, պահպանելու և արժանապատվորեն կրելու գիտակցություն կա, և այդ գիտակցությունը կարոտ է մեծանալու ու ծավալվելու»,- նշել է Մարինե Օթարյանը:

Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերի 1-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150–ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։ Հոբելյանական միջոցառումներն իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Հայաստանում հոբելյանական պետական հանձնաժողովը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ Հայաստանում և արտերկրում: Միջոցառումների համակարգման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնում է կոմպոզիտորի տուն-թանգարանը:

Հոբելյանական տարվա շրջանակում սեպտեմբերի 4-5-ին Գյումրիում անցկացվել է «Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնը. սեպտեմբերի 4-ին ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում կայացել է հանդիպում՝ «Սպենդիարյանը Հայաստանում» խորագրով: Ստորագրվել է համագործակցության հուշագիր Սպենդիարյանի տուն-թանգարանի և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի միջև: Ներկայացվել է դասախոսություն, որի բանախոսները Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանն էին: Ցուցադրվել է տուն-թանգարանի գիտաշխատողներ Ինեսա Խաչատրյանի և Տաթևիկ Տանանյանի հեղինակած «Իրականացված երազանք» տեսաֆիլմը, որում պատմվում և բացառիկ նյութեր են ցուցադրվում Սպենդիարյանի և նրա ուսուցիչ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործական փոխհարաբերությունների մասին: Հանդիպումը եզրափակվել է համերգով՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ: Փառատոնի գործընկերն է «Ֆորմիկա Արթ Պրոդաքշնը» ընկերությունը (պրոդյուսեր՝ Շահեն Նազարենկո):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)