ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՀԲ տարածաշրջանային պատասխանատուների հետ

Սեպտեմբերի 7, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀԲ-ի հետ տարիներ շարունակ իրականացրել է ոլորտային և բովանդակային բազմաթիվ ծրագրեր, որոնք ունեցել են բարձր արդյունավետություն: Այդ համատեքստում նախարարը մասնավորապես շեշտել է կրթության ոլորտի՝ ՀԲ աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:

Շնորհավորելով Կարոլին Գեգինատին ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի համագործակցության արդյունավետության առավել բարելավմանը:

Իր հերթին ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահրամ Դումանյանին նոր Կառավարության կազմում ընդգրկվելու համար` շեշտելով, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության շարունակականության ապահովումն արդյունավետ գործակցության համար կարևոր նախապայման է: ՀԲ ներկայացուցիչները որպես կարևոր նախադրյալ ընդգծել են այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության ծրագրում որպես մարդկային կապիտալի զարգացման հիմնական ուղղություն առանցքային տեղ է հատկացված կրթությանը․ դա համահունչ է ՀԲ հիմնական հանձնառություններին:

«Մեզ համար կարևոր է ամրապնդել գործընկերությունը ՀԲ-ի և ԿԳՄՍ նախարարության միջև»,- շեշտել է ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը:

Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են աջակցությունը մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրերին, որոնք կնպաստեն աշխատաշուկայի պահանջներին համահունչ մրցունակ մասնագետների պատրաստմանը և արտադրողականության խթանմանը: Այդ համատեքստում կարևորվել է նաև միջգերատեսչական համագործակցությունը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով ՀԲ ոլորտային աջակցությունը, նշել է, որ այժմ մշակվում է Կառավարության գործողությունների ծրագիրը, որտեղ առավել մանրամասն կնշվեն ոլորտային համագործակցության թիրախները: Նախարարի ընդգծմամբ` շատ կարևոր է իմանալ, թե ինչ պատվեր և ինչպիսի պահանջներ են դրվում կրթության համակարգի առջև:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ` Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և այլ նախարարությունների հետ համատեղ:

Հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են նաև ոլորտային բարեփոխումների թեման՝ մասնավորապես քննարկելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով և Հանրակրթության պետական նոր չափորոշչով ամրագրված ինստիտուցիոնալ փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել նաև դպրոցաշինության ծրագրերին, և շեշտվել է, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության ծրագրերի ղեկավար Հարրի Պատրինոսի և նրա ղեկավարած կրթության թիմի հետ առցանց հանդիպում, որի շրջանակում առավել մանրամասն քննարկվել են իրականացված ծրագրերը:

Նշենք, որ ՀԲ աջակցության ծրագրերով հիմնվել են 136 նախակրթարաններ, որոնց թվում՝ 127 նախակրթարան ՀՀ մարզերում, 9-ը՝ Երևան քաղաքում, հիմնանորոգվել են 13 ավագ դպրոցներ (10՝ մարզերում, 3-ը՝ Երևանում): 107 ավագ դպրոցներում բացվել են բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն) լաբորատորիաներ: Իրականացվել է նորարարական 18 դրամաշնորհային ծրագիր՝ բուհերի կարողությունների հզորացման ուղղությամբ, կատարվել են ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)