ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են

Սեպտեմբերի 7, 2021
Մշակութային լուրեր

Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։

Տեղեկացնենք, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, ում հետ ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։

«Երբ ինձ հայտնեցին, որ Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է, և նա փնտրում է «ֆիքսեր»՝ տեղանքների փնտրող, ուղեկցող, ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ լավ առիթ է իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար։ Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդեռլանդներ և առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը՝ չնայած այն բանին, որ ես այդպիսի մեծ նախագծի փորձ չունեի»,- պատմում է հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը:

Ջեսիկա Վուդվորթն էլ նշում է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց և խնդրում, որ նկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրեն: «Հետաքրքիր է, Հայաստանում ամեն ինչ ասես վեր է կոնկրետ ժամանակի ու կոնկրետ տեղանքի պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»,- ընդգծել է Ջեսիկա Վուդվորթը:

Covid-19 համավարակով, հետագայում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ նախագծում Հայաստանի համապրոդյուսեր կողմ լինելն այլևս թվում էր անիրական, բայց բելգիացի և հայ համատեղ արտադրողների ու կինոկենտրոնի ջանքերով հնարավոր է եղել Հայաստանը պահել որպես համապրոդյուսեր կողմ։ Չնայած տեղանքների նկարահանումները տեղափոխվել են Իտալիա, Հայաստանը շարունակել է կարևոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։

Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը հայկական կողմին հնարավորություն է տվել նմանօրինակ մեծ նախագծի մաս կազմել, և հետագայում ֆիլմը ստացել է նաև Եվրիմաժի ֆինանսավորումը։

Սա մեծ փորձ էր նաև Հայաստանում գործող փոքր կինոարտադրողների համար՝ տեսնելու, որ անգամ շատ փոքր գումարով հնարավոր է մեծ նախագծի մաս լինել և ստեղծագործական առումով ունենալ հավասար մասնակցություն։ Հայաստանը, Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով, կարողացել է նաև լիիրավ պրոդյուսերական կողմ ներկայանալ Եվրիմաժում, ինչը նույնպես առաջին այդպիսի փորձն էր Հայաստանի համար՝ որոշակի գումար Հայաստան բերելու հնարավորություն ստեղծելով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…