ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիր ՀՀ Արմավիրի մարզի համայնքներում

Սեպտեմբերի 7, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մայիսյան, Մեծամոր, Փշատավան և Սարդարապատ համայնքներում իրականացվում է «Ազգային արժեքների պահպանությունն ու տարածումը Արմավիրի համայնքներում» ծրագիրը՝ մարզում գործող «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության կողմից:

Ծրագրի նպատակն է նպաստել մարզի 5 համայնքների պատանիների շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության իրազեկմանը, այդ ժառանգության արժևորմանն ու տարածմանը: Ծրագրի ընթացքում արդեն իսկ կազմակերպվել են հանդիպումներ թիրախ համայնքների բարձր դասարանների աշակերտների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են ոչ նյութական մշակութային ժառանգության` ծեսերի, ծիսակատարությունների, ավանդույթների, սովորույթների մասին տեղեկատվական նյութեր, խոսվել է դրանց տարբերությունների և պահպանության կարևորության մասին: Հանդիպումներից հետո երեխաներին առաջարկվել է աշխատել ոչ նյութական մշակութային ժառանգության մասին պատմող տեսահոլովակների (https://www.facebook.com/huysimetsamor/videos/380020777041695) ստեղծման ուղղությամբ: Հաջողված աշխատանքները մրցանակներ կստանան:

Ծրագրի ավարտին նախատեսվում է այցելություն Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն