ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կընդլայնվի. քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

Սեպտեմբերի 7, 2021

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հրավիրած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է այս ամռանը փորձարկված մարզառազմական ճամբարի ծրագրի ընդլայնման հարցը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը միտված մարզառազմական ճամբարի 12-օրյա ծրագիրն այս տարի կյանքի է կոչվել առաջին անգամ` հունիսի 22-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում: Փորձնական ծրագրին մասնակցել են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Երևանի թիվ 97, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցների 100 աշակերտներ՝ 86 տղա և 14 աղջիկ:

ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ռազմամարզական ճամբարի ծրագրի պատասխանատու Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը, նույն դպրոցի մասնագետները, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը, փորձնական ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների զինղեկները:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվել են ճամբարային ուսումնական ծրագրի հիմնական արդյունքները, քննարկվել է ծրագրի ընդլայնման կարևորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մարզառազմական ճամբարը «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական բաղադրիչն է:

«Շատ կարևոր է, որ երեխաները մարզառազմական ճամբարին վերաբերեն ոչ թե որպես ամառային միջոցառման, այլ հասկանան, որ ճամբարը ՆԶՊ առարկայի ուսուցման պարտադիր բաղադրիչ է: Այս առումով շատ կարևոր է նախապատրաստական աշխատանքը, որ մինչև ճամբարային ծրագրի մեկնարկը պետք է կատարվի դպրոցներում»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ ՆԶՊ առարկայի նոր չափորոշչում կարևոր տեղ է տրված գործնական պարապմունքներին, որոնց ծավալն ընդհանուր առարկայական ծրագրում ավելի քան 70 տոկոս է կազմում:

2021-22 ուսումնական տարում ռազմամարզական ճամբարի ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի մարզի դպրոցների ավագ դասարաններում՝ հաշվի առնելով, որ Հանրակրթության պետական նոր չափորոշիչն ու առարկայական ծրագրերը փորձարկման նպատակով ներդրվել են հենց այդ մարզում:

Դիմելով քննարկմանը մասնակից զինղեկներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հորդորել է նրանց առաջարկներ և դիտողություններ ներկայացնել ՆԶՊ առարկայի չափորոշչի վերաբերյալ, որոնք հաշվի կառնվեն լրամշակման և վերջնական խմբագրման ընթացքում:

Քննարկման մասնակիցները ՆԶՊ առարկայի ուսուցման որակը բարձրացնելու տեսանկյունից կարևորել են հատկապես նյութատեխնիկական հագեցվածության, զինղեկների` պարտադիր ատեստավորման շրջանակում իրականացվող վերապատրաստումների արդյունավետության խնդիրները:

Նշենք, որ ռազմամարզական ճամբարի ծրագրի շրջանակում երեխաներն ուսանում են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), համազորային կանոնադրություններ, անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն և այլ դասընթացներ` մասնավորապես զարգացնելով գործնական հմտությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)