«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում ամփոփվել են «Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով խոհարարական գրքի ստեղծման մրցույթի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ:
Մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում` «Անվտանգ բաղադրատոմս», «Առողջ բաղադրատոմս», «Համեղ բաղադրատոմս»: Հաղթողները ստացել են մրցանակներ և նվերներ:
Մրցույթը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ու «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Ողջույնի խոսքում Միջին մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ միջոցառման նպատակն է եղել խոհարարի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելն ու մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը:
«Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված լավագույն ուտեստների բաղադրատոմսերից ստեղծվել է խոհարարական գիրք, որը հետագայում կարող է հանդիսանալ օժանդակ ձեռնարկ խոհարարի մասնագիտության բաժնի ուսանողների համար»,- նշել է նա:
Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի Դաշնության «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ)–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը։ Ողջունելով մասնակիցներին` նա կարևորել է երիտասարդների շրջանում մասնագիտական կրթության խրախուսմանն ու կողմնորոշմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը։
«ՄԿՈՒ–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանն էլ նշել է, որ ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների, ինչպես նաև դպրոցների աշակերտների համար միջին մասնագիտական կրթությանը նվիրված տարբեր մրցույթների կազմակերպումը դարձել է ծրագրի կողմից իրականացվող միջոցառումների կարևոր բաղադրիչներից մեկը։
Մրցութային հանձնաժողովը հանդիսավորությամբ հանձնել է մրցանակները` ըստ անվանակարգերի:
«Անվտանգ բաղադրատոմս» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի 4-րդ թիմը (Մարդոյան Գրիգոր և Նալբանդյան Սամվել)` «Կարմիր աղցան» մրգաբանջարեղենային աղցանի բաղադրատոմսի համար:
«Առողջ բաղադրատոմս» անվանակարգում հաղթողի մրցանակը շնորհվել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի 1-ին թիմին՝ (Զոզանյան Արման, Հունանյան Հենրիկ և Սարգսյան Վահե)` «Թանապուր» և «Փոխինձ կամ փոխինդ» բաղադրատոմսերի համար:
«Համեղ բաղադրատոմս» անվանակարգը նվաճել է Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի թիմը (Զարգարյան Լևոն, Գրիգորյան Հունան, Հովհաննիսյան Ռոբերտ, Անդրեասյան Հրաչյա)` «Աղցան Սևան», «Անտառային գեղեցկուհի», «Ավելուկով ռոլ», «Թխվածք նրբաբլիթներով», «Իշխան Կոտայք», «Խոզի տապակա «Եղեգնաձոր», «Ղափամա սերկևիլով», «Պաշտետ Միքս», «Պրոֆիտրոլ «Միքս» բաղադրատոմսերի համար։
Ըստ միավորների հանրագումարի՝ առաջին տեղը գրավել է Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը, երկրորդ տեղը` Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, իսկ երրորդ տեղը` Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը:
Մրցույթի մյուս մասնակիցները խրախուսական մրցանակներ են ստացել «Յուրահատուկ բաղադրատոմս և ձևավորում», «Գործատուի համակրանք», «Ժյուրիի անակնկալ մրցանակ», «Ժյուրիի համակրանք», «Հեքիաթային բաղադրատոմս», «Խոհարարական մարտահրավեր» անվանակարգերում: Ներկայացված բոլոր բաղադրատոմսերը ներառվել են խոհարարական գրքում:
«Անվտանգ բաղադրատոմս», «Առողջ բաղադրատոմս» և «Համեղ բաղադրատոմս» անվանակարգերում հաղթած ուսանողների համար «DargettBrewpub» ռեստորանային համալիրի շեֆ խոհարարի կողմից կազմակերպվել է վարպետաց դաս։
Հավելենք, որ մրցութային հանձնաժողովում ընդգրկված են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Միջին մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի, գործատուների և ՄԿՈՒ հաստատության ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ