«Հայկական կրթական միջավայր ֆորումում» (http://forum.armedu.am/) հանրային քննարկման էր ներկայացվել«Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» և «ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ» փաստաթղթերի նախագծերը (http://forum.armedu.am/showthread.php/1283, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 21):
Նշված ժամանակահատվածում ծավալված ակտիվ քննարկմանը մասնակցեցին տարբեր դպրոցների առարկայական մեթոդմիավորումներ, ուսուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ՝ ներկայացնելով իրենց դիտողությունները, առաջարկությունները, կարծիքներն ու տեսակետները (թեման ունի 32 գրառում և շուրջ 2600 դիտում):
Աշխատանքային խումբը շնորհակալություն է հայտնում հետաքրքիր և արդյունավետ քննարկման բոլոր մասնակիցներին՝ մասնագիտական նկատառումներ, օգտակար առաջարկներ գրառելու համար և տեղեկացնում, որ Համակարգող հանձնաժողովի վերջին 2 նիստերի արդյունքում «Ազգային կրթակարգի» նախագծում ներառված հենքային ուսումնական պլանը վերանայվել է, կատարվել են նաև որոշ խմբագրական փոփոխություններ: