ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման մասնակից վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ

Սեպտեմբերի 9, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդները Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են նախարարությունում:

Հանդիպմանը ներկա էր Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:

Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են 16-30 տարեկան 25 երիտասարդներ Թբիլիսիից, Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից, Բաթումիից և այլն: Նպատակն է հայկական արժեքների քարոզման միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն առավել ճանաչելի դարձնելն ու հայապահպանությանն օժանդակելը: Այս տարի միջոցառումը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին: Միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդների համար կազմակերպվում է քառօրյա ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր:

Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը ողջունել է երիտասարդներին և հույս հայտնել, որ հայրենաճանաչողական այցից հետո նրանք ավելի շատ կսիրեն հայրենիքը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի պետական աջակցության համար: Ըստ նրա՝ թեև խրախուսվում է ծրագրին նոր մասնակիցների ներգրավումը, սակայն նախորդ տարիների մասնակիցները ևս ցանկություն են հայտնել այս տարի նույնպես այցելել հայրենիք:
Մասնակիցներն արդեն եղել են Գոշավանքում, Սևանավանքում, Մատենադարանում: Նախատեսվում են այցեր Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանական համալիր, ինչպես նաև Գորիս, Խնձորեսկ, Ջերմուկ և Նորատուս:

Մասնակից երիտասարդներից 21-ամյա Ռաֆայել Գասպարյանը նշել է, որ չնայած առաջին անգամ չէ հայրենիքում, բայց տպավորված է այցելություններից և անհամբեր սպասում է հատկապես Տաթևի վանք այցին: Ապագա բժիշկը վստահեցրել է, որ մի օր անպայման բնակություն կհաստատի Հայաստանում:
Հանդիպման ավարտին երիտասարդներն իրենց հուզող հարցերն են ուղղել կրթության ոլորտի, Վրաստանում հայապահպանությանը վերաբերող խնդիրների շուրջ:

Նշենք, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «1115 Երիտասարդության ծրագրի» «11001. Երիտասարդական քաղաքականությանն ուղղված միջոցառումներ» բյուջետային տողով, որն ուղղված է հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցությանը, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանմանը և երիտասարդների զբաղվածության հնարավորությունների մեծացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)