ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

13,5 մլն դրամ՝ 6 բնակավայրերի մանկապարտեզներին օժանդակելու համար

Սեպտեմբերի 10, 2021

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,5 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի ՀՀ Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերի 6 բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններին օժանդակություն ցուցաբերելու և վերջիններիս գործունեությունն ապահովելու նպատակով։

Նախագծում ընդգրկվել է վերոնշյալ 6 համայնքը՝ հաշվի առնելով հաստատությունների շենքերի գերազանց ֆիզիկական վիճակը, կահավորված լինելը, ինչպես նաև համայնքների՝ ներդրում կատարելու պատրաստակամությունը: 6 համայնքի 226 սանի համար հաշվարկած տարեկան կտրվածքով մոտ 54.3 միլիոն դրամից 2021 թվականին կհատկացվի միայն 4-րդ եռամսյակի համար անհրաժեշտ մասը՝ հետագայում դրա շարունակականությունն ապահովելու նախապայմանով:

Նշենք, որ ներկայում հանրապետության շուրջ 250 բնակավայրում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն չի մատուցվում: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով ամրագրվել է նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման հնարավորությունը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է հատկապես փոքրաքանակ համայնքներում և բնակավայրերում գործարկել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ։ Դրանք, սակայն, չեն կարող լրացնել նախադպրոցական ծառայությունների պահանջարկը, քանի որ խնդիրն առկա է նաև այն համայնքներում, որոնք չեն կարողանում ապահովել առկա հաստատությունների պահպանման ծախսերը:

Ներկայում հանրապետության 49 բնակավայրում առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքեր (գերազանց, լավ և բավարար ֆիզիկական պայմաններով), որոնք, սակայն, չեն գործարկվում համայնքների բյուջեի անբավարար միջոցների պատճառով: Հետևաբար, առաջնահերթ է դառնում պետական աջակցությունը նախադպրոցական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովման հարցում։

Նախադպրոցական ծառայությունների ընդլայնման գործիք են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում 2020 թվականին հաստատվել է մանկապարտեզների կառուցման և նորոգման 30 ծրագիր։ Եվս 21 նախադպրոցական հաստատություններում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ ինչպես պետբյուջեի, այնպես էլ տարբեր ծրագրերի շրջանակում։ 2021 թվականին դրամաշնորհային ծրագրի ձևաչափով հանրապետության 10 համայնք հնարավորություն է ստացել ներդնել նախադպրոցական ծառայություններ։

Հավելենք, որ ՀՀ կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է իբրև Կառավարության ծրագրային նպատակներից մեկը։ Մասնավորապես, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում արձանագրված է՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2026 թվականը նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնելով առնվազն 85 տոկոսի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)