2016թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 12-ը մեկնարկեց «Բարին արա» 9-րդ համաքաղաքային ակցիան, որը կրում էր «Համախմբման 1 նախաձոռնություն» խորագիրը: Դեկտեմբերի 9-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված տարեցներին և կամավոր հանգանակություն, որի հասույթով օգնություն ցուցաբերվեց չորս միայնակ ծերերին: Դպրոցը մասնակցություն ունեցավ նաև ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես վաճառքին: Ամփոփիչ միջոցառմանը դպրոցը ակտիվ մասնակցության համար արժանացավ հատուկ մրցանակի և շնորհակալագրի: