ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող փաստաթղթերի

Սեպտեմբերի 16, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ այսօր գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթերի։

Մասնավորապես, Կառավարության նիստում հավանության է արժանացել 2020 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետու­թյունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործու­նեու­թյան մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենս­դրական նախաձեռնությունը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Գործադիրը հավանություն է տվել նաև 2019 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշ­խարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական և հումանիտար կապերի ընդլայնման անհրաժեշտությամբ։ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) իր ուրույն տեղն ունի Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգում: Հայաստանը միացել է բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին, ակտիվորեն մասնակցում է վերջիններիս կիրարկմանը, և այս առումով սույն կոնվենցիան կոչված է լրացնելու բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին, որոնցից Հայաստանի Հանրապետությունը միացել է Փարիզի (1979 թ.), Բանգկոկի (1983 թ.) և Լիսաբոնի (1997 թ.) կոնվենցիաներին: Նախագիծը վավերացնելու արդյունքում ակնկալվում է խթանել և ամրապնդել միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաև ապահովել արդար, թափանցիկ և համապարփակ միջոցներ բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար։

Նիստում հավանության է արժանացել նաև 2019 թվականի հուլիսի 5-ին Հանոյում ստորագրված «Հայաս­տանի Հանրապետության կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապե­տության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցու­թյան մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենս­դրական նախաձեռնությունը:

Վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է կրթության և գիտության բնագավառում երկու երկրների ուղղակի համագործակցային հարաբերությունները խթանելու անհրաժեշտությամբ: Նախագծի նպատակն է առավել մատչելի դարձնել երկու երկրների կրթության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև նպաստել պետությունների հետազոտողների, դասախոսների, ուսանողների և աշակերտների փոխանակման ծրագրերին: Խորհրդային տարիներին երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցությունը գտնվել է բարձր մակարդակի վրա: Այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է վերականգնել երբեմնի սերտ համագործակցությունը, այդ թվում՝ նաև այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ են երկու երկրները:

ՀՀ կառավարության օրենսդրական բոլոր երեք նախաձեռ­նությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)