ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Փոխել մարդուն, ոչ թե կլիման». ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ներկա է եղել միջազգային դասընթացների ամփոփմանը

Սեպտեմբերի 17, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի համագործակցությամբ անցկացված միջազգային դասընթացների շրջանակում սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կրթական քաղաքականությանը նվիրված պանելային քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի ներկայությամբ ամփոփվել է սեպտեմբերի 10-ից անցկացված «Աշխատելու հնարավորությունները» խորագրով սեմինար/դասընթացը, որի մասնակիցներն արժանացել են հավաստագրերի: Այնուհետև մեկնարկել է նոր սեմինար/դասընթացը՝ «Փոխել մարդուն, ոչ թե կլիման» խորագրով:

Ողջունելով Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից և այլ երկրներից Հայաստան ժամանած մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ողջունել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը Հայաստանում՝ բարձր կարևորելով «Կոպեռնիկուս Բեռլին»-ի և ՀՊՏՀ-ի համագործակցության արդյունավետ ձևաչափը:

«Մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանը գնալով ավելի տեսանելի է դառնում եվրոպական տարածքում ուսանողների և երիտասարդների միջև արդյունավետ հաղորդակցման, գաղափարների ու մտքերի փոխանակման և արդյունքում հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ լուծումներ առաջարկելու միջազգային միջոցառումների հարթակ տրամադրող երկրների շարքում: Ուրախալի է նշել, որ այս սեմինարների օրակարգը ներառում է մի շարք հետաքրքիր ուղղություններ՝ սերունդների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունից մինչև կրթություն և զբաղվածություն»,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ մասնակիցներին հորդորելով ամրապնդել գիտելիքները, քննարկումներ ծավալել և նախաձեռնողական լինել հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Եզրափակելով իր խոսքը՝ նախարարի տեղակալը հանդիպումը գնահատել է բովանդակային ու կառուցողական և նշել, որ նախարարությունը կաջակցի «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի կողմից իրականացվող ուսանողների փոխանակման և կարողությունների զարգացման աշխատանքներին:

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նույնպես արժևորել է «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ արդեն երկրորդ նման նախաձեռնությունը և միջազգային սեմինար/դասընթացների դերը երիտասարդության շրջանում արդիական ու նորաստեղծական գիտելիքի ու փորձի փոխանակման գործընթացում՝ վստահություն հայտնելով, որ մասնակիցները հնարավորություն ունեն քաղելու առավելագույնը:

Մասնակիցներին ողջունել և Տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությունը բարձր է գնահատել նաև «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը՝ շեշտադրելով մասնակիցների մեծ խանդավառությունը, գիտելիքի, հմտության ձեռքբերման հայաստանյան այս հիանալի հնարավորությունը, որը հարթում է մշակութային, աշխարհայացքային ու լեզվական բոլոր անջրպետները:

Պանելային քննարկման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը մասնակիցների հետ արծարծել են կրթական քաղաքականությանն ու առաջընթացին, առանձին երկրների հետ փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին սեմինար/դասընթացների մասնակիցները մասնակցել են ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կազմակերպած Welcome party-2021-ին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)