ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռավար դաս «Ֆիզիկա» առարկայից

Դեկտեմբերի 23, 2016
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 9-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցում անցկացվեց հեռավար դաս «Ֆիզիկա» առարկայից Կողեսի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ: Դասը վարեց ֆիզիկայի ուսուցչուհի Վեհանուշ Մարտիրոսյանը: Դասի թեման էր «Մեխանիկական տատանումներ»: Դասն անց էր կացվում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Դասի ողջ ընթացքում կիրառվեց էլեկտրոնային գրատախտակ: Սահիկահանդեսի միջոցով ուսուցչուհին ամփոփեց նախորդ թեման՝ «Մեխանիկական էներգիան»: Ամփոփման համար հանձնարարությունները ներառում էին ինչպես տեսական հարցեր, այնպես էլ խնդիրներ: Յուրաքանչյուր տեսական հարց գնահատվում էր 1-ական միավոր, խնդիրները՝ 2, 3 միավորներ:

Այնուհետև մատուցվեց նոր նյութը: Խթանման փուլում ներկայացվեցին տարաբնույթ մեխանիկական շարժումներ, որոնք հանդիպում են առօրյայում:

Իմաստի ընկալման փուլում ներկայացվեց մեխանիկական տատանումները որպես պարբերաբար կրկնվող շարժումներ: Ուսուցչուհին խոսեց մեխանիկական տատանումների հիմնական բնութագրիչների մասին: Ցուցադրվեց ազատ տատանումներ կատարող մաթեմատիկական ճոճանակը և զսպանակավոր ճոճանակը:

Կշռադատման փուլում ամփոփվեց նոր նյութը «Ի՞նչ գիտեինք/ ի՞նչ սովորեցինք» մեթոդով:

Դասն անչափ հետաքրքիր էր աշակերտների համար, որովհետև նրանց մոտ առաջին անգամ էր կիրառվում տեսադաս:

Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, Վանաձորի հ.21 հիմնական դպրոցի տնօրեն Ս. Սուլյանը, փոխտնօրենները, ուսուցիչներ, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը, քաղաքի 10-ից ավելի դպրոցների համակարգչային կենտրոնների օպերատորներ, ուսուցիչներ:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)