ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասական բացօթյա համերգ՝ Երերույքի տաճարում

Սեպտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում կանցկացնի «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող դասական համերգ։

Միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Համերգային ծրագրում կհնչեն Բեթհովենի, Բրուքների, Լիստի, Կոմիտասի, Միրզոյանի, Ավանեսովի, Կոկժաևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Նշենք, որ Երերույքի տաճարը, մասնագետների գնահատմամբ, վաղ միջնադարյան կառույցներից ամենամեծն է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն