ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն». Գյումրիում, Վանաձորում և Երևանում կցուցադրվեն Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները

Սեպտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբԵրևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907–2000 թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013 թթ.) գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրությունը տեղի կունենա ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց) ստեղծագործությունների ուղեկցությամբ:

Ցուցահանդեսի ընթացքում նաև կցուցադրվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղինակ` Արամ Սուքիասյան):

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը:

Ցուցադրությունները կիրականացվեն սեպտեմբերի 25-28-ը Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում» (Ձիթողցոնց տուն-թանգարան), հոկտեմբերի 1-4-ը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում, հոկտեմբերի 17-24-ը Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում:

Գյումրիում ցուցահանդեսի բացման հանդիսությունը տեղի կունենա «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում» սեպտեմբերի 25-ին: Նշենք, որ Գյումրիում բացման արարողության ընթացքում ելույթ կունենա «Կադանս» երաժշտախումբը (գեղարվեստական ղեկավար` Հակոբ Ջաղացպանյան): Ծրագրում` Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց և այլն:

Բացման հանդիսություններ տեղի կունենան նաև Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում, հոկտեմբերի 1-ին և Երևանում` «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում, հոկտեմբերի 17-ին: Բացման արարողությունների սկիզբը` ժամը 15:00-ին:

Տեղեկացնենք նաև, որ նախագծի շրջանակում կանցկացվի՝ «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ, «Ժամանակակից արվեստի թանգարանի» ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը:

Աշխատարանը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում» և հոկտեմբերի 2-ին` Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում: Սկիզբը` ժամը 13:00-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)