ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ալեքսանդր Սպենդիարյան-150. «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»

Սեպտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

«Եվրոպական ժառանգության օրերի» և միջթանգարանային համագործակցության շրջանակում սեպտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես:

Ցուցահանդեսը կրում է «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագիրը և իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի «Գրատպության թանգարանի», Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համագործակցությամբ։ Կցուցադրվեն հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականություն, ազդագրեր, սկավառակներ և ձայնապնակներ։

Նշենք, որ ցուցադրվող նյութերի հիմնական մասը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից են։ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից կցուցադրվեն ձայնապնակների և նոտաների մեծ հավաքածու:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն