ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամանորը Կապանի հ.13 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 27, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում ամանորյա շունչը զգացվում էր տոնական տեսք ստացած միջանցքներից, դասարաններից: Հետաքրքրիր իրարանցումն հուշում էր, որ նախապատրաստվում է երեխաների համար ամենասպասված միջոցառումը՝ Ամանորի հանդեսը: Դեկտեմբերի 21-23-ը I-IX դասարանի աշակերտները իրենց մեծ և լուսավոր սրահներում սկսեցին Ամանորին նվիրված հույզերի ու երազների հեքիաթը:

Երեխաները ոչ միայն հմտորեն կարողացան ներկայացնել իրենց սովորած երգերն ու պարերը, ասմունքն ու դերախաղերը, այլ նաև հաճելի մթնոլորտ և ուրախ տրամադրություն ստեղծեցին իրենց ու հանդիսատեսի համար՝ արժանանալով գովեստի խոսքերի և ծափահարությունների:

Միջոցառումն արժևորվեց նաև նրանով, որ այն բացի գրական-գեղարվեստական հաջողված պատկերներից ունեցավ իմացական ու ճանաչողական նշանակություն: Միջավայրը լի էր տոնական քնքուշ ու նուրբ շնչով:

Տնօրենը իր ողջույնի խոսքում նշեց.
«Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով: Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկակիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ: Թող 2017 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի: Նոր տարին բոլորիս համար ոչ միայն ամենասիրված ու ամենասպասված, այլեւ ավանդական ու ընտանեկան տոն է: Մեր ԴՊՐՈՑՆ էլ մի մեծ ընտանիք է, որն իր մեջ կրում է ավանդական ընտանիքին հատուկ բարի կամեցողության, պատրաստակամության, աշխատասիրության ու հայրենասիրության բոլոր լավ որակները:
Շնորհավորում եմ, մաղթում ընտանեկան ջերմություն ու երջանկություն, առողջություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ»:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

ՄԿԱ փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)