ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շախմատի կանանց ընտրանին՝ աշխարհի առաջնությունում

Սեպտեմբերի 27, 2021
Սպորտային լուրեր

Իսպանիայի Սիտջես քաղաքում այսօր մեկնարկում է աշխարհի կանանց թիմային առաջնությունը:

Ի թիվս աշխարհի 12 ուժեղագույն հավաքականների՝ մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում ընդգրկված են Եվրոպայի կանանց գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը։

12 թիմերը բաժանվել են 2 խմբի: Խմբում 1-4-րդ տեղերը գրաված թիմերը կնվաճեն «Փլեյ-օֆ»-ի ուղեգրեր։ Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։

Այսօր կկայանան առաջին և երկրորդ տուրերը։ Առաջին տուրում մեր մրցակիցն է լինելու Ֆրանսիան, երկրորդում՝ Ադրբեջանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն