ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քաղաքացիական հասարակության ձևավորումը դպրոցում

Սեպտեմբերի 29, 2021
Դպրոցական անցուդարձ

Ավարտվեց Կապանի N 5 հիմնական դպրոցի աշակերտական ինքնավար մարմնի համադպրոցական ընտրությունը

6-9-րդ դասարանների 274 ընտրողներից 254 աշակերտներ մասնակցեցին ընտրությանը: Քվեարկեցին նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները:

Ընտրապայքարին մասնակցեցին 3 թեկնածուներ: Ձայները բախշվեցին

Գրիգորյան Նարե 8-րդ «ա» դասարան – 99 քվե

Գևորգյան Վալենտինա – 6-րդ «ա» դասարան- 59 քվե

Փարամազյան Հրաչյա – 7-րդ «ա» դասարան- 85 քվե

Անվավեր ճանաչվեց 11 քվեաթերթիկ

Դպրոցի տնօրենությունը և տնօրեն Սիրանուշ Հարությունյանը կարևորեցին աշակերտական խորհրդի գործունեությունը` որպես կառավարման համակարգի օղակ:

- Ընտրական հանձնախմբի հարգելի աշակերտներ, խրախուսանքի արժանի է ձեր այսօրվա աշխատանքը և համարժեք բարձր օղակների քաղաքացիական գործառույթներին,- դպրոցի առաքելության և նպատակների մեջ պրոեկտելով աշակերտների ներկայացուցչական մարմնի բաղադրիչը, ձեռքսեղմումով ոգևորեց սաների դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյաը:

- Ես կարևորում եմ այս գործունեությունը, քանզի այն աշակերտների իրավունքների և պարտականությունների գիտակցմանն ու իրացմանն ուղղված օրինաչափ դաստիարակություն է,- շնորհավորելով ձայների մեծամասնությամբ համադպրոցական ԱԽ նախագահ դարձած Նարե Գրիգորյանին և փոխնախագահներ Հրաչյա Փարամազյանին ու Վալենտինա Գևորգյանին,- այսպես ավարտեց իր խոսքը դպրոցի տնօրենը:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)