ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է «ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL» նախագծի ամփոփիչ համաժողովը

Սեպտեմբերի 30, 2021
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL»՝ «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Համաժողովին մասնակցել են նաև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ԷՐԱԶՄՈՒՍ+ ծրագրի համակարգող Լանա Կառլովան:
Ամփոփիչ համաժողովին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել հաջող համագործակցության համար և բարձր գնահատել նախագծի իրականացումը:

«Ծրագիրն ավելի արդյունավետ կլինի, եթե այն կիրառենք ամբողջ կրթական համակարգում՝ ներառելով հայաստանյան մյուս բուհերը ևս: Մենք հետևողական կլինենք օժանդակելու լավագույն փորձի հնարավորինս լայն տարածմանը. ծրագրին մասնակցած բուհերը կվերապատրաստեն մյուս բուհերի դասախոսներին»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ արդեն իսկ վերապատրաստվել են շուրջ 1000 դասախոս: Ըստ Կարենի Թռչունյանի՝ նախագիծը կնպաստի նաև դասընթացներին ուսանողների ներգրավվածության բարձրացմանը:

PRINTEL նախագիծն իրականացվում է ԷՐԱԶՄՈՒՍ+ ծրագրի շրջանակում, և դրա նպատակն է բարձրագույն կրթության մեջ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացումը և նորարարությունը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը։ Նախագիծն ուղղված է գործընկեր բուհերի դասախոսական կազմի դասավանդման նորարարական կարողությունների և հմտությունների զարգացմանը: Հայաստանյան բուհերից նախագծին մասնակցել են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը՝ շուրջ 50 դասախոսական կազմով: Նախագիծը համակարգում է Երևանի պետական համալսարանը:

Նախագծի շրջանակում տեղի են ունեցել մի շարք վերապատրաստումներ և ճանաչողական այցեր եվրոպական գործընկեր համալսարաններում (Գրացի FHJ Կիրառական գիտությունների, Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի համալսարաններ):

Վերապատրաստումներն իրականացվել են «Ակտիվ ուսուցման մեթոդները», «Խաղայնացումը որպես մեթոդ լսարանում տարբեր դասախոսությունների ժամանակ», «Շրջված դասարան», «Հիբրիդը և խառնված ուսուցումը» և այլ թեմաներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)