ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշակերտական խորհրդի նիստ` աշակերտների առաջարկներից ձևավորված օրակարգով

Սեպտեմբերի 30, 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Օրակարգը, համաձայն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության, ձևավորվել է խորհրդի կազմում ներկայացված աշակերտների առաջարկներից:

Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

Քննարկման նպատակով հարցեր և առաջարկներ էին ներկայացրել խորհրդի անդամներից Մարինե Վարդանյանը, Անահիտ Մինասյանը, Գեղամ Հայրապետյանը, Վալերի Մուշեղյանը: «Մ. Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտուհի Իլոնա Սահակյանն էլ առաջարկել է կրթական հեղափոխության իր նախագիծը:

Առաջարկներից մեկը վերաբերել է դպրոցում դասաժամերն ավելի հետաքրքիր անցկացնելուն, աշակերտների շրջանում հետաքրքրասիրություն առաջացնելուն, օրինակ՝ օրվա թեմային առնչվող խաղերի կազմակերպմանը, դասերը դասարանից դուրս շրջագայությամբ կազմակերպելուն և այլն: Առաջարկ է եղել մշակել դպրոցների միջև համագործակցային կապերի խթանմանը միտված նոր մոդելներ:

Խորհրդի անդամները բարձրացրել են նաև կրեդիտային համակարգի փորձնական ծրագիրը քննարկելու հարցը` հասկանալու համար փորձնական նպատակով մշակվող համակարգի առավելությունները, հնարավոր ռիսկերը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ից փորձարկվող Հանրակրթության նոր չափորոշչին, մասնավորապես գնահատման նոր համակարգին, ըստ որի՝ միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից: Փոխարենը տարրական դպրոցում ներդրվում է բնութագրային գնահատում: Խորհրդի անդամները բարձրացրել են աշակերտական խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը` այդ համատեքստում անդրադառնալով նաև խորհրդի ձևավորման սկզբունքներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է սահմանել աշխատանքի ձևաչափ. «Առաջարկում եմ ունենալ աշակերտական խորհրդի ծրագիր, որտեղ հստակ կնշենք որոշակի աշխատանքներ, դրանց իրականացման ժամկետներ և այլն: Օրինակ՝ դուք կարող եք իրազեկման աշխատանքներ կատարել` դրանցում ներգրավելով մյուս աշակերտներին ևս: Որպես նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներ՝ դուք ավելի տեղեկացված եք կրթական պետական քաղաքականության մասին և կարող եք այն ներկայացնել նաև մյուս աշակերտներին` նրանց ևս համախմբելով կոնկրետ ծրագրերի կամ գաղափարի շուրջ: Մեկ այլ դեպքում, եթե դուք առաջարկում եք քննարկման թեմաներ, միգուցե մենք նախապես պետք է այդ քննարկմանը հրավիրենք նաև ուսուցիչների, որովհետև երբ դուք խոսում եք դասավանդման ձևերի մասին, ապա այս կամ այն առարկան դասավանդող ուսուցիչը ևս պետք է իր մասնագիտական կարծիքը ներկայացնի, որպեսզի քննարկումը առարկայական և արդյունավետ լինի»:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է պայմանավորվել աշխատանքի ձևաչափի մասին` ընդգծելով, որ կազմակերպչական հարցերում նախարարությունը կաջակցի աշակերտական խորհրդի անդամներին:

Նշվել է նաև, որ առաջիկայում տեղի կունենա աշակերտական խորհրդի կազմի փոփոխություն, քանի որ որոշ անդամներ արդեն ավարտել են դպրոցը, և խորհրդի կազմն ունի համալրման անհրաժեշտություն:

Հավելենք, որ աշակերտական խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)