ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է «Նվիրատուներ և նվիրատվություններ» խորագրով ցուցահանդեսը

Սեպտեմբերի 30, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 1-ին՝ ժամը՝ 19:00-ին, տեղի կունենա «Նվիրատուներ և նվիրատվություններ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ցուցահանդեսը ներկայացնում է Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից ծովանկարիչներ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ստեղծագործությունները: Դրանք՝ որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ, Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը և այլ նվիրատուներ:

19-րդ դարի և 20-րդ դարասկզբի չորս նշանավոր ծովանկարիչների բարձրարժեք գործերի հետ մեկտեղ՝ ցուցադրությունը կներկայացնի նաև թանգարանի նվիրատուների կենսագրությունն ամփոփող յուրօրինակ «միասնական դիմանկար»:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 5-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն