ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունում

Հոկտեմբերի 1, 2021
Մշակութային լուրեր

Մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի 2023 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:

 

Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով.

 

  • ընդհանուր-հումանիտար,
  • մշակութային,
  • կրթության և գիտության,
  • ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված,
  • տեղեկատվության, զանգվածային հաղորդակցության և գրահրատարակչության,
  • սպորտի,
  • զբոսաշրջության,
  • ԱՊՀ անդամ երկրներում 2023 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (ռուսերենը՝ որպես ազգամիջյան շփման լեզվի տարի):

Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը հասանելի է http://www.mfgs-sng.org/mfgs/smi/2446.html հասցեով:

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի հետ (էլ. հասցե՝ m.gigoyan@mincult.am, հեռ.՝ 010599648):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)