ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ 30-ամյակին նվիրված համաժողովին

Հոկտեմբերի 1, 2021

Սեպտեմբերի 27-29-ը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակ՝ արդյունքներ, հեռանկարներ» թեմայով համաժողովը։

Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ երկրների պետական ​​մարմինների ավելի քան 300 ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ և մասնագետներ, մի շարք պետությունների խոշորագույն գիտակրթական կազմակերպությունների ղեկավարներ:

Համաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Բարձր գնահատելով ԱՊՀ-ի 30-ամյա ներդրումը գիտության և կրթության զարգացման գործում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է միջոցառման կարևորությունը ԱՊՀ գիտակրթական տարածքում ուղենշային մոտեցումներ առաջադրելու առումով:

«Գիտական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն իրականացվում է ժամանակակից միտումներին, աշխարհում գիտության և տեխնիկայի զարգացման հեռանկարներին համապատասխան: Պետությունը մեծ ռեսուրսներ է հատկացնում ինչպես բնական և տեխնիկական, այնպես էլ սոցիալ-հումանիտար գիտությունների զարգացման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում հայագիտական առարկաների զարգացմանը, ինչպես նաև համապատասխան գիտական կենտրոնների և հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը: Իրականացվում են գիտատեխնիկական ենթակառուցվածքի կատարելագործման, ժամանակակից գիտական սարքավորումներով վերազինման նախագծեր»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ զգալի առաջընթաց է արձանագրվել գիտատեխնիկական ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման և խորացման, միջազգային գիտական հանրությանն ինտեգրվելու գործում:

Ըստ փոխնախարարի՝ նպատակաուղղված և հետևողական աշխատանք է տարվում գիտնականների նոր սերնդի ձևավորման, գիտության մեջ երիտասարդ և հեռանկարային կադրերի ներգրավման ուղղությամբ: Բազմաթիվ համաձայնագրերի շրջանակում 2011 թվականից սկսած անցկացվում են գիտական նախագծերի համատեղ միջազգային մրցույթներ, գիտատեխնիկական կապերը զարգանում են ոչ միայն հիմնարար, այլև կիրառական հետազոտությունների բնագավառում:

ԱՊՀ շրջանակում գիտատեխնիկական համագործակցության հետագա զարգացման առումով Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին 2019 թվականի մայիսի 31-ին Աշգաբադում ստորագրված համաձայնագիրը, որի մաս է կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը: Նրա խոսքով՝ համաձայնագրի շրջանակում փոխշահավետ և իրավահավասար հիմունքներով զարգանում է համագործակցությունը հիմնարար հետազոտությունների ոլորտում, ինչը նպաստում է հիմնարար հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը և գիտական կադրերի պատրաստման որակի բարձրացմանը՝ ներառյալ ՏՏ երիտասարդ գիտնականների մրցույթները:

«Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ստորագրված համագործակցության մասին համաձայնագրերի շրջանակում իրականացվում են համատեղ նախագծեր տարբեր գիտատեխնիկական ուղղություններով, իսկ դրանց արդյունքներն արտացոլում են ոչ միայն համագործակցության բարձր մակարդակը, այլև վկայում են համագործակցության լավ ավանդույթների և լուրջ հեռանկարների մասին: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարի նախագահող երկիր է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդում, որի հերթական նիստը հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Երևանում։ Հեռանկարում ԱՊՀ-ն լավ հնարավորություն է հետխորհրդային երկրների երկխոսության համար՝ տարբեր հումանիտար, քաղաքական և մշակութային ուղղություններով»,- շեշտել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման մասին որոշումը միաձայն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստին։

Հավելենք, որ համաժողովը կայացել է 2021-2022 թթ․-ի համար ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության բնագավառում առաջնահերթության ծրագրերի միջոցառումներին համապատասխան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)