Օրերս Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդբ դասարանում,Կոմիտասի անվան դասասենյակում անցկացվեց դաս-ցերեկույթ՝ նվիրված Հայ Մեծ երգահան,երգիչ ,երաժշտագետ,հայ դասական երաժշտության հիմնադիր,վարդապետ , ուսուցիչ ,բանահավաք,խմբավար Մեծն Կոմիտասին (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)։
«Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Մարիետա Վարդանյանը ներկայացրեց Մեծ երաժշտի ավանդը հայ հոգևոր երաժշտության ասպարեզում,կենսագրությունը,կյանքի վաղ տարիները Էջմիածնում,Գևորգյան ճեմարանում։
«ՀԵՊ» առարկայի ուսուցչուհի Քնարիկ Քոչարյանն ուսանելի դրվագներ պատմեց Կոմիտասի կյանքից, Գևորգյան ճեմարանում ուսանողական տարիներից և Սուրբ Գայանե վանքում գործունեության շրջանից,որտեղ ձեռնադրվել է աբեղա՝ Կոմիտաս անունով, ներկայացրեց գործունեությունը Բեռլինում, Թիֆլիսում, աքսորի և կյանքի վերջին տարիներին։
Աշակերտներն ունկնդրեցին Կոմիտասի ձայնով «Կաքավիկը», «Կռունկը» երգերը, կատարեցին «Նայ,նայ» երգը։
Աշակերտները ներկայացրին իրենց հավաքած նյութերը, ռեֆերատները Կոմիտասի կյանքից, գործունեությունից և ժամանակակիցների խոսքերը երաժշտական մշակույթի բազմակողմանի գործչի՝ Կոմիտասի մասին։
Դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանն իր գոհունակությունը հայտնեց դաս-ցերեկույթի կազմակերպման համար և նշեց, որ դեռ դպրոցական նստարանից աշակերտները պետք է սիրեն, շատ սիրեն և ունկնդրեն Մեծն Կոմիտասին,ծանոթանան նրա գողտրիկ երգերին, նրա կյանքին ու գործունեությանը։
Կոմիտասը հայկական երաժշտական ազգագրության ռահվիրաններից է։
Դաս-ցերեկույթը հագեցած էր և ուսանելի։
Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ՝ Նարինե Դավթյան