ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար գիտական եզակի սարքավարումներ են ձեռք բերվելու

Հոկտեմբերի 4, 2021

Մրցունակ և արդյունավետ հետազոտությունների համար ՀՀ ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ժամանակակից սարքավորումների անհրաժեշտություն ունի: Մասնավորապես խիստ անհրաժեշտ է համարվում իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանքի և ռենտգենյան դիֆրակտոմետրի ձեռքբերումը:

ՀՀ ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից 2020 թ. անցկացված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու» մրցույթի շահառու է ճանաչվել և պետք է ձեռք բերի վերոնշյալ սարքավորումները:

Սակայն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնման ընթացակարգերով սարքավորումների ձեռքբերման ընթացքում առաջացել են անհաղթահարելի բարդություններ: Մասնավորապես, բանկային երաշխիք տրամադրելու ՀՀ օրենսդրության պահանջն ընդունելի չէ իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք արտադրող ընկերությունների համար, որոնք նաև նշված սարքավորման վաճառքն են իրականացնում: Այդ սարքը մատակարարման տեսքի բերելու համար մի քանի ամիս ժամանակ է անհրաժեշտ: Արտադրող օտարերկրյա կազմակերպությունները նպատակահարմար չեն գտնում այդ ընթացքում գումար ապահովադրել, ինչը պահանջում է ՀՀ պետական գնման ընթացակարգը:

Բացի դրանից` ռենտգենյան դիֆրակտոմետրի ձեռքբերման համար հայտարարված բաց մրցույթում հայտ է ներկայացրել ընդամենը մեկ մասնակից, որի գնային առաջարկը եղել է նախահաշվային արժեքից (55-60 մլն դրամ) 25%-ով բարձր (75 մլն դրամ):

Հաշվի առնելով վերը նշված սարքավորումների եզակի գիտական և գիտատեխնոլոգիական նշանակությունը` ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին կայացած նիստում որոշվել է թույլատրել գնումներն իրականացնել ուղղակի օտարերկրյա արտադրողից և գնման գործընթացներում չկիրառել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված գնման ընթացակարգերի կարգավորումները: Գործադիրի որոշմամբ` գնման ընթացակարգերի կազմակերպումը կիրականացվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.2-րդ հոդվածով սահմանված էսքրոու հաշվի պայմանագիր կնքելու եղանակով՝ նկատի ունենալով, որ պատվիրատուի կողմից պայմանագրերի արժեքի 90 տոկոսի վճարումը կհաստատվի սարքավորումները պայմանագրերով սահմանված ժամկետներում մատակարարվելուց և ընդունվելուց հետո: 10 տոկոսն էլ կվճարվի երաշխիքային սպասարկման ժամկետների ավարտից ­հետո:

«Իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք» բազմաֆունկցիոնալ սարքային համալիրը հնարավորություն է տալիս ատոմական մակարդակում կառավարելի պրոցեսի միջոցով ստանալ ու հետազոտել նախանշված ֆիզիկական բնութագրերով և ժամանակակից նյութագիտության ամենաբարձր պահանջներին բավարարող նպատակային նանոկառուցվածքային համակարգեր: Դրանք կիրառվում են նյութագիտության մի շարք ուղղություններում, այդ թվում՝ նաև ռադարների համար անտեսանելի ծածկույթների ստացման և հետազոտման համար: Սարքային համալիրը տեղակայվելու է Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, որը պարտավորվել է իր կազմում բացել նոր լաբորատորիա՝ ապահովելով կայանքի տեղակայման, անխափան օգտագործման, գիտական հետազոտությունների և ուսումնական հետազոտությունների անցկացման և հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ պայմաններ: Սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի պայմանների համաձայն՝ դրանցից օգտվելու հնարավորություն ունենալու են այլ գիտական կազմակերպություններ ևս, որոնցից 9-ը (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, ԵՊՀ, ՀԱՊՀ, ՌԱՀ և այլն) մրցույթին հայտ ներկայացնելիս հանդես են եկել որպես շահագրգիռ կազմակերպություններ:

«Ռենտգենյան դիֆրակտոմետրը» հնարավորություն է տալիս կիրառել ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիոն անալիզի հզոր և ոչ դեստրուկտիվ մեթոդ՝ բյուրեղային նյութերի ֆազային նույնականացման և կառուցվածքի որոշման համար: Այդ մեթոդով հնարավոր է նաև բարձր ճշգրտությամբ գիտական տեղեկատվություն ստանալ բյուրեղացանցի բջջի չափսերի, կողմնորոշման, լարվածության և այլ կարևոր պարամետրերի վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)