ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ մեդալային առաջատար

Հոկտեմբերի 4, 2021
Սպորտային լուրեր

Ամփոփվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը մեդալային հաշվարկում առաջին տեղում է:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում սեպտեմբերի 23-ին մեկնարկել էր ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի թիմն առաջնությունում ելույթներն ավարտել է 9 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:

Հայաստանի համար 20 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ՝ 230 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, երկամարտ՝ 216 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ, երկամարտ՝ 202 կգ), մինչև 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցմամբ ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, երկամարտ՝ 360 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ՝ 383 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ, երկամարտ՝ 447 կգ): Արծաթե մեդալակիր են դարձել Մ-23 տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Արա Ավագյանը (երկամարտ՝ 363 կգ), Մ-20 տղամարդկանց 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (երկամարտ՝ 328 կգ), բրոնզե մեդալակիրներ են Պետրոս Պետրոսյանը (102 կգ, երկամարտ՝ 349 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 202 կգ):

Նշենք, որ ծանրորդ Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ +109 կգ քաշայինների պայքարում: 22-ամյա ծանրորդը երկամարտի 447 կգ արդյունքով նվաճել է մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241)՝ այդ տարիքային խմբում սահմանելով երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)