ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Հոկտեմբերի 4, 2021
Լուրեր կազմակերպություններից

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այսօր հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Բարձրաստիճան հյուրը ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում հանդես է եկել դասախոսությամբ, պատասխանել ուսանողների և դասախոսների հարցերին:

Հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը հրապարակել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին գիտխորհրդի որոշումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն