ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արժևորելով ուսուցչի դերն ու առաքելությունը. տոնի շրջանակում Վ. Դումանյանն այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան

Հոկտեմբերի 5, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ուսուցչի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հիմնանորոգված հենակետային վարժարան՝ ծանոթանալու դպրոցի նոր պայմաններին և տոնի կապակցությամբ շնորհավորելու մանկավարժական համայնքին:

Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը հյուրերին ներկայացրել է հիմնանորոգված կրթօջախի դասասենյակները, տեխնիկական հնարավորությունները, կահավորանքն ու պայմանները:

Վարժարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2019 թ.-ից և ավարտին հասցվել 2021 թ. ամռանը: Աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:

Դպրոցում շրջայցից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել են նաև դպրոցի մանկավարժների հետ: Նախարարը տոնի կապակցությամբ շնորհավորել է ուսուցիչներին՝ մանկավարժական գործունեությունը որակելով որպես սուրբ գործ. «Մենք այլևս նորովի ենք արժևորում ուսուցչի դերը հասարակության մեջ, նրա կատարած աշխատանքի կարևորությունը բոլոր ասպարեզներում: Մեր ամենամեծ անվտանգությունը ճիշտ կրթությունն է: Սիրելի՛ ուսուցիչներ, դո՛ւք եք մեր հրամանատարները, ապագայի մտածելակերպ և որոշում կայացնելու ունակություն ձևավորողները»:

Վահրամ Դումանյանը նաև իր խոնարհումն է հայտնել այն ուսուցիչներին, որոնք, իրենց ներդրումն ունենալով մանկավարժության մեջ, արդեն անցել են վաստակած հանգստի:

Նախարարը տեղեկացրել է, որ կրթական համակարգը Կառավարության ուշադրության կենտրոնում է, և ոլորտի խնդիրներն առաջնային ցանկում են: Ամեն ինչ արվում է ներկա պայմաններում հնարավորինս բարելավելու ուսուցչի աշխատանքային պայմանները՝ ստեղծելով անհատական մոտեցմամբ տարբեր մեխանիզմներ: Ամփոփելով խոսքը՝ Վահրամ Դումանյանն ուսուցիչներին մաղթել է առողջություն և խաղաղություն, կրթությամբ հզորանալու ուժ և հաստատակամություն:

Այնուհետև ուսուցիչները գերատեսչության ղեկավարին հղել են հանրակրթության վերաբերյալ իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:

Տոնի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է գործընկեր մանկավարժներին՝ խորհրդանշական համարելով շենքը, որտեղ տարիներ շարունակ մանկավարժներ են կրթվել: Ժ. Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի համար և հույս հայտնել, որ բարվոք պայմաններն ուսուցչի բարդ և միաժամանակ պատվաբեր աշխատանքը կդարձնեն ավելի դյուրին և հաճելի:

Դպրոցի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ հիմնանորոգված դպրոցում իրենք առավել ոգևորված են աշխատում՝ իրենց կոչմանը հավատարիմ:

Նշենք, որ դպրոցը հիմնանորոգելիս իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել են ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)