ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության պատվիրակությանը

Հոկտեմբերի 5, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության փոխտնօրեն Ուվե Գարտենշլեգերի, կազմակերպության Ուկրաինայի տարածաշրջանային (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա) ղեկավար Բետտինա Բրանդի, կազմակերպության Մակեդոնիայի գրասենյակի տնօրեն Մայա Ավրամովսկայի և հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանի հետ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում կազմակերպության կողմից արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Ողջունելով «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ նախարարի տեղակալն ասել է, որ բարձր է գնահատում «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ»-ի գործունեությունը Հայաստանում մեծահասակների կրթության զարգացման գործում՝ հատկապես կարևորելով կազմակերպության փորձագիտական աշխատանքը և ուսումնասիրությունները: Նա ներկայացրել է, որ այսօր Հայաստանում կրթական բարեփոխումների գործընթացն իրականացման ակտիվ փուլում է՝ չնայած անցած տարի համաճարակի և պատերազմի հարուցած դժվարություններին:

Արթուր Մարտիրոսյանը բարձրացրել է ռազմավարական փաստաթղթերում ֆորմալ կրթության կողքին ոչ ֆորմալ կրթության ներառման հարցը՝ նշելով, որ հարափոփոխ աշխարհում նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերումը, գիտելիքի թարմացումը հաճախ ավելի արդյունավետ իրականացվում է ոչ ֆորմալ կրթության միջոցով:

«Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ»-ի փոխտնօրեն Ուվե Գարտենշլեգերի խոսքով՝ Հայաստանում շուրջ 12 տարի աշխատող կազմակերպության առաքելությունն է աջակցել կրթության (հատկապես մեծահասակների կրթության) և երիտասարդության ոլորտներում օրենսդրական բարեփոխումներին և ապագային միտված երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը: Նրա հավաստմամբ՝ 21-րդ դարում աշխարհը չափազանց կարևորում է նաև մեծահասակների կրթության հիմնախնդիրը, և իրենց կատարած ուսումնասիրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ դա Հայաստանում նույնպես առաջնահերթություն է:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այսօր չափազանց կարևոր է երիտասարդների ակտիվ մասնակցությունը հանրային կյանքում, որոշումների կայացման գործընթացում պատասխանատվության ստանձնումը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալն արձանագրել է նաև այն հիմնական ուղղություններն ու ծրագրերը, որոնց շուրջ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ կարող է ծավալվել հետագա համագործակցությունը: Հայկական կողմը գործընկերներից ակնկալում է «ՀՀ լրացուցիչ և շարունակական կրթության ռազմավարության և գործողությունների պլանի (2013-2017 թթ.) փորձագիտական գնահատում, համագործակցություն «Մեծահասակների կրթությունը ի նպաստ կայուն զարգացման նպատակների» արշավի շրջանակում, մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծում, լրացուցիչ և շարունակական կրթության զարգացմանը միտված փորձագիտական աջակցություն և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)