ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ա. Խզմալյան. «Դժվար է երևակայել, թե քանի մարդ է ձեր շնորհիվ կատարելագործել իր միտքը և բացահայտել իմացության աշխարհը»

Հոկտեմբերի 7, 2021
Մշակութային լուրեր

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Օրվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառումն սկսվել է 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհերի:

Գրադարանային գործում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով և ոսկե մեդալով:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ գրադարանավարի աշխատանքը որակելով որպես համեստության, զսպվածության, ավանդապաշտության խորհրդանիշ:

«Դժվար է երևակայել, թե քանի մարդ է ձեր շնորհիվ կատարելագործել իր միտքը, հղկել ճաշակը և բացահայտել իմացության աշխարհը: Գրադարանային աշխատանքը մի ամբողջ մշակութային շերտ է, որն այսօր լուրջ փոխակերպումների է ենթարկվում, նոր իրողությունների և մարտահրավերների առջև է կանգնում: Գրադարանը վերածվում է մշակութային ժամանցի միջավայրի, որտեղ արվում է ամեն ինչ՝ նախապատրաստելու ընթերցողի և գրքի հանդիպումը: Շնորհակալ եմ բոլորիդ ձեր ամենօրյա նվիրված աշխատանքի համար,- ասել է փոխնախարարը և հավելել,- չկարծեք, որ նորամուծություններով ընդհատվում են կարևոր ավանդույթները, որոնց կրողներն եք: Ձեզ մաղթում եմ խիզախություն՝ ընդունելու այդ փոխակերպումները և մարտահրավերները: Խոնարհումս ձեզ և ձեր աշխատանքին»:

Պարգևատրման արարողությանն անմիջապես հաջորդել է 2021 թվականին հայտարարված «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառման ավարտին պարգևատրվել են նաև ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթի հաղթողները:

Նշենք, որ «Լավագույն գրադարան» մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իրականացրել է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Մրցույթին մասնակցել են 70 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ:

Մրցութային անվանակարգերը և հաղթողներն են՝
«Լավագույն համայնքային գրադարան»՝ Սպիտակի քաղաքային գրադարան,
«Լավագույն մարզային գրադարան»՝ Շիրակի մարզային գրադարան,
«Լավագույն նորարար գրադարան»՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարան,
«Լավագույն գիտակրթական գրադարան»՝ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան, «Լավագույն մասնագիտական գրադարան»՝ Հանրապետական գիտաբժշկական գրադարան, «Հատուկ մրցանակ»՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր:

Տեղեկացնենք, որ «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամներն են եղել ՀՀ Ազգային ժողովի գրադարանի տնօրեն Ֆաթմա Խաչատրյանը (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, գրադարանավար, ճարտարագետ Տիգրան Զարգարյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը և «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մադլենա Հովսեփյանը։

Մրցույթն անցկացվել է առաջին անգամ, և նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումն ու հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, հարափոփոխ աշխարհում գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը՝ թիրախավորելով տեղեկատվության կառավարումն ու օգտվողների պահանջների բավարարումը:

Վերջին տարիներին գրադարաններ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքի շնորհիվ ավանդական գրադարանը հարստացել է էլեկտրոնային պաշարներով՝ վերածելով դրանք համապարփակ տեղեկատվության կենտրոնների: Դրան զուգահեռ՝ գրադարանային ծառայությունները թևակոխել են բոլորովին նոր փուլ: Համացանցի առկայությունը գրադարաններին հնարավորություն է տվել ոչ միայն օգտակար լինել իրենց շահառուներին, այլև ծանոթանալ աշխարհի տարբեր ծայրերում գործող գրադարանների լավագույն փորձին՝ ուսումնասիրելով և տեղայնացնելով այն իրենց գրադարաններում:

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային գրադարանները ևս իրականացրել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ յուրաքանչյուրն իր կարգախոսի ներքո:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)