ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ըմբիշ Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Հոկտեմբերի 8, 2021
Սպորտային լուրեր

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր և կպայքարի ոսկե մեդալի համար:

Կիսաեզրափակչում Եվրոպայի փոխչեմպիոնը 72 կգ քաշային կարգում մրցել է Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինի հետ և հաղթել 10։6 հաշվով:

Եզրափակիչ փուլը կկայանա հոկտեմբերի 8-ին: Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ:

Մ. Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր նորվեգացի Հաավարդ Յորգենսենին: Մարզիկը քառորդ եզրափակչում մրցել է 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Լիտվայի ներկայացուցիչ Կրիստուպաս Շլեյվայի հետ և հաղթել 5։0 հաշվով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ) կիսաեզրափակչում 2:3 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեֆերշաևին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)