ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տնտեսագիտական համալսարանի բակում կայացավ Աշխատանքի տոնավաճառ՝ 50-ից ավելի գործատուների և շուրջ 4000 աշխատանք փնտրողների մասնակցությամբ

Հոկտեմբերի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում տեղի է ունեցել Աշխատանքի տոնավաճառ, որ կազմակերպվել էր Տնտեսագիտական բուհի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նույն նախարարության Միասնական սոցիալական ծառայության համատեղ ջանքերով։

ՀՊՏՀ լեփ-լեցուն բակում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառը համախմբել էր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին և տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 առաջատար ընկերությունների՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ։

Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով գործատու գործընկերներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը փաստել է, որ Տնտեսագիտական համալսարանը խիստ կարևորում է գործատուների հետ սերտ համագործակցությունը, նրանց կարիքների վերհանումն ու դրան համապատասխան՝ կրթական ծրագրերում փոփոխությունների իրականացումը։

«Մեզ համար կարևոր է ի սկզբանե կրթել ուսանողների, որոնք օժտված կլինեն այնպիսի կարողություններով ու հմտություններով, որոնք այսօր անհրաժեշտ են աշխատաշուկային։ Հուսով եմ, որ Աշխատանքի տոնավաճառը մեր ուսանողներին և միջոցառման մյուս մասնակիցներին հնարավորություն կտա ապահովվելու աշխատանքով, քանի որ վստահ եմ՝ կա աշխատանք, և դրա համար անհրաժեշտ են որակյալ կրթություն և համապատասխան հմտություններ»,- նշել է Դիանա Գալոյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս միևնույն հարթակում մի կողմից համախմբելու գործատուներին, մյուս կողմից՝ անձանց, որոնք աշխատանք են փնտրում, ինչպես նաև համալսարանները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները. «Այս աշխատաշուկան մեծապես պետք է նպաստի գործատուի և աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց հանդիպմանը։ Կառավարության համար նմանատիպ միջոցառումների անցկացումը խիստ կարևոր նշանակություն ունի։ Մեզ համար կարևոր է հասկանալ աշխատաշուկայի պահանջները՝ ավելի հասցեական պատվեր իջեցնելու համար ակադեմիական ոլորտին, ինչն էլ աշխատաշուկայի համար համապատասխան կադրեր պատրաստելու հնարավորություն կտա»։

ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանն էլ ընդգծել է այդօրինակ միջոցառումների կարևորությունը հենց ուսանողների համար։

«Հանդիպումներն ու մասնավոր զրույցները, որոնց հնարավորությունը տալիս է աշխատանքի տոնավաճառը, խթանող ազդեցություն ունեն ուսանողության համար՝ գործատուների հետ շփվելու և հասկանալու, թե ինչ գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ իրենց՝ լավ աշխատանք ունենալու համար»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ այսպիսի միջոցառումները պետք է լինեն ամենամյա, ավելի ընդգրկուն և ուսանողներին հնարավորություն տան՝ հասկանալու իրենց տեղն ու դիրքը աշխատաշուկայում։

Կարեն Թռչունյանը նաև համոզմունք է հայտնել, որ շատ ուսանողներ հենց այսօր էլ Աշխատանքի տոնավաճառի շնորհիվ կգտնեն իրենց աշխատանքը։

Ողջույնի ելույթներից հետո ներկաները ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ շրջել են տաղավարներում, զրուցել գործատուների և տոնավաճառի մասնակիցների հետ։

Տաղավարների մոտ ակտիվ եռուզեռ էր։ Տոնավաճառի մասնակիցները շրջել են, թողել ինքնակենսագրականներ։ Գործատուներն էլ աշխատուժի պահանջը լրացնելու նպատակով ներկայացրել են թափուր հաստիքների և դրանց համալրման վերաբերյալ տեղեկատվություն՝ ամեն կերպ ջանալով տնտեսության զարգացող ոլորտների, նոր մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն հարուցել Աշխատանքի տոնավաճառի այցելուների շրջանում։ Անմիջական հաղորդակցման միջոցով վերջիններս ստացել են իրենց հարցերի պատասխանները, օգտվել ընձեռված լայն հնարավորությունից։

Նշենք նաև, որ ընդհանուր առմամբ Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են շուրջ 4000 աշխատանք փնտրողներ, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալու 50-ից ավելի գործատուների աշխատանքի առաջարկին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)