ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարտվել են Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները

Հոկտեմբերի 12, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք՝ ներկա գտնվելու Սբ. Աստվածածին եկեղեցու՝ վերականգնումից հետո օրհնության արարողակարգին:

Միջոցառումը նախաձեռնել ու իրականացրել է բարերար 83-ամյա Ռոզա Մինասյանը՝ համայնքի բնակիչների աջակցությամբ։ Նշենք, որ աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ՝ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին: Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը 2016 թ. իրականացվել է բարերարի՝ Ռոզա Մինասյանի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է Բնունիս համայնքի բնակիչներին և Ռոզա Մինասյանին եկեղեցու բացման առթիվ և բարերարին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգիրը՝ ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների նախաձեռնման, սեփական միջոցների հաշվին գիտանախագծային փաստաթղթերի մշակման, Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված անձնվեր, հետևողական և հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…