ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարտվել է «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարը

Հոկտեմբերի 13, 2021
Սպորտային լուրեր

Ծաղկաձորում ավարտվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնած «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարը:

Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով անցկացված մրցաշարին մասնակցել է 12 երկրների ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Ա խմբում լավագույն արդյունքը գրանցել է Ռուսաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Ալեքսեյ Գոգանովը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Այս խմբում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Տիգրան Պետրոսյանը, որը Սունիլդուտ Լինա Նարայանանի (Հնդկաստան) և Լևան Պանցուլայայի (Վրաստան) հետ վաստակել է 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Բ խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Արգիշտի Պետրոսյանը: Նա վաստակել է 8 միավոր՝ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած Արտակ Ալիխանյանին և Ռուդոլֆ Փաշիկյանին գերազանցելով կես միավորով:

Հավելենք, որ «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)